Էջ:Manuk Abeghyan Collective works vol. 1.djvu/309

Այս էջը հաստատված է

ասսի ողջ է, և այրն ոչ ինչ թեթև», ավելացում է Ղազարն իր գրածի ստույգ լինելը ցույց տալու համար։ Եվ նա սաստիկ անարգելով պախարակում է եռանդուն եղանակով այն կաթողիկոսին․ «Ո՞ւր աներկիւղութիւն քաջ հովուի է․ ուր հոգոզութիւն արդար ուսուցչի․ ուր քրիստոսանմանութիւն առողջ հայրապետի», որ«առեալ լիաբուռն զդահեկանս ի Շամարտացի զթաձէն, զգինս դարմանոց հիւանդաց՝ ի սապտաս համբարէ … Աղաղակէ, թէ «Յո գաս․ չկամիմ, չիշխեմ տեսանել»։

Ով էր այն կաթողիկոսը։- Սխալ է կարծել, թե նա կարող էր լինել Հոհան (Յոհան) Մանդակունին, որ մեր գրողներից մեկն է։ Նրա մասին հետո իր Հայոց Պատմության մեջ շարունակ մեծ սիրով և հարգանքով ու պատկառանքով է խոսում Ղազարը, անվանելով նրան «հայրապետն սուրբ Յոհան», «երանելի կաթողիկոսն Հայոց Յոհան», «սուրբ կաթողիկոսն Յոհան», «պատմուական կաթողիկոսն Հայոց Յոհան», «սուրբն», «ըստ կամաց հայրապետին սրբոյն Յոհաննու», «սուրբ այրն Աստուծոյ կաթողիկոսն Հայոց Յոհան» (էջ 388)։ Նա մեծ հարգանք է վայելում և զորականներից․ ճակատամարտ գնալիս նրա օրհնությանն ու աղոթքին են դիմում․ իրենց հետ տանում են «և զսուրը հայրապետն Հայոց զտէր Յոհան, յուսալով յաղօթո տունն, թէ ամենայն ինչ ըստ նորա կամելոյ կատարի յԱստուծոյ» (էջ 388)։ Եվ վերջապես հենց սկզբում, երբ կռվի են գնում, եկեղեցում աղոթելուց հետո, գրում է Ղազարը, «Երկիր պագանէին նախարարքն և ամենայն արք դարուն որը ընդ նոսայն էին և հրեշտակակրոն սրբոյ կաթողիկոսին Յոհանայ, որոյ նպարակեալ յուղարկեաց զնոսա իւր ստոյգ և արդար ոգւոյն օրհնութեամբ ի գործ պատերազմին» (էջ 369)։ Ալեզարդ Հոհան (Յոհան) կաթողիկոսը Ղազարի Պատմության մեջ պատկերացվում է իբրև մի աներկյուղ այր, որ եռանդուն մասնակցություն ունի պարսիկների դեմ ապստամբությանը, մինչդեռ Թղթի մեջ հիշված հայրապետը վախից չի համարձակվում տեսնել անգամ Ղազարին։ Նա անպայման Հոհան Մանդակունու հաջորդն էր՝ Բարդեն կաթողիկոսը։

Այս կաթողիկոսին վերագրում են 5-7 տարվա կաթողիկոսություն ըստ մեր պատմիչների։ Նրա օրով 506 թ․ գումարվել Դվինի Առաջին նշանավոր ժողովը․ ուրեմն նա կաթողիկոս է դարձել ամենավաղը 5-րդ դարի վերջում կամ 6-րդի սկզբում։ Եվ որովհետև նրա օրով Ղազարը դեռ Վաղարշապատում է եղել, որտեղից դիմել է կաթողիկոսին, ապա ուրեմն նրա Թուղթը գրված է 5-րդ դարի վերջին կամ 6-րդի սկզբներին։ Տե՛ս Յոթներորդ Հավելված՝ «Հայոց եկեղեցու գիրքը քաղկեդոնականության վերաբերմամբ 6-րդ դարի երկրորդ կեսին»։

4. Պատմութիւն Հայոց։—Ինչպես երևում է, Թուղթն ազդել է Վահանի վրա և նա ետ է կանչել Ղազարին և պաավիրել է նրան գրել Հայոց պատմություն։ Մենք արդեն տեսել ենք, որ Ղ․ Փարպեցին իր այս երկի սկզբում հիշում է իբրև աոաջին և երկրորդ պատմություններ Ագաթանգեղոսի և Փ․ Բուզանդի գրքերը, և որ նա Բուզանդի Պատմության մասին շատ էլ լավ կարծիք ունի։ Բայց այդպես չի մտածել «մտաւսը և քաջ այրն Վահան»,- գրում է Ղազարը Պատմության առաջաբանի մեջ։ Վահանը «արթնամիտ խորհրդականութեամբ ուշադրեալ այսմ ամենայնի», այսինքն Բուզանդի Հայոց Պատմության մասին եղած ոչ նպաստավոր կարծիքներին, «ասաւել ես զայս ի դէպ և պատշաճ համարեցաւ․ ի մնացեալ տեղւոյ պատմութեան Երկրորդ գրոցն [= Բուզանդի] աճեցուցանել յառաջ և գրել յայնըմհետէ զեղեալս յաշխարհիս Հայոց։ Բազում զգուշութեամբ գրել և կարգել մի ըստ միոջէ զամենայն զհոգևորացն զառաքինութիւնս և զարանց քաջաց զլավութիւնն։ Որպէս զի զհոգևորացն զբարի վարսն լուեալ բազմութեան ժողովրդոցն՝ նմանողք լինել ցանկասցին մարդիկ ճգնութեանց նոցա, և քաջքն լսելով զայլոց զգործոն յառաջագոյն քաջացելոցն յաւելեալ