Էջ:Manuk Abeghyan Collective works vol. 1.djvu/331

Այս էջը սրբագրված է
ՎԿԱՅԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Թադեոս առաքյալ և Սանդուխտ կույս։—Այս տիպի գրական երկերն իսկապես գեղարվեստական պատումներ են, որոնք ինչքան էլ ընդհանուր շաբլոնական գծեր ունենան, էապես տարբերվում են միմյանցից իրենց առանձնահաակություններով։ Մեր բուն հայկական վկայաբանությունները, ցավոք, դեռ չեն ի մի հավաքված ու խմբագրված, ուստի այժմ դժվար է դրանց մասին խոսել ընդհանրապես։ ՈւՆենք Ս. Գրիգորի ե Հռիփսիմյան կույսերի վկայաբանություններն Ագաթանգեղոսի Հայոց Պատմության մեջ։ Ունենք նաև Թադեոս աոաքյալի և Սանդուխտ կույսի վկայաբանություններց։


5-րդ դարի կեսերից և նույնիսկ ավելի վաղ սկսվում են պատրիարքական աթոսների գերադասության, նրանց հնության կամ ծագման վերաբերյալ փառասիրական վեճերը, Բնականաբար հայ աթոռակալներն էլ, կամ հայ եկեղեցականները, ձգտել են Հայոց եկեղեցու ծագումն ավելի հնացնելն կապել որևէ առաքյալի կամ առաքյալների անվան հետ։ Ասորիների մեջ արդեն 9-րդ դարում առաջ էր եկել Եդեսիայի Արդար թագավորի ավանդությունը, որ դրված կա Լաբուրնտ հեղինակի անունով։ Դա ծանոթ է եղել Եվսերիոս Կեսարացուն։ Ըստ այդ ավանդության՝ Եդեսիայի եկեղեցու հնությունը հասցրած է մինչև աոաջին դարի կեսերը, և նրա հիմնագիրն է Քրիստոսի աշակերտներից մեկը Ադդե անունով, ըստ Եվսերիոսի՝ Թադեոսը, Լարուբնայի դիրքը թարգմանվել է հայերեն, դա հայտնի է «Ղերուբնայի Պաամութիւն» անունով։ Թարգմանության մեջ կատարված է մի կարևոր փոփոխություն․ այն է՝ մինչդեռ ասորական բնադրի մեջ Ադդե առաքյալը, Եդեսիայի բնակիչներին քրիսաոնյա դարձնելուց և եկեղեցիներ շինելուց հետո՝ իրեն հաջորդ եպիսկոպոս է ձեռնադրում Ադդեոս անունով մեկին և այնտեղ էլ մեռնում է։ Հայերենի մեջ նա եպիսկոպոս ձեռնադրելով Ադդեին, ինքը գնում է «Ընդ արևելս քարոզել Ավետարանն Քրիստոսի»։Թարգմանիչն արել է այս փոփոխությունը, զի նրան ծանոթ է եղել բուն հայկական ավանդությունը Թադեոս առաքյալի մասին։ Այս առաքյալը, հայկական վկայարանությամբ, գալիս է Հայաստան, քարոզում է Սանաարուկ թագավորին, քրիստոնյա են դառնում շատերը, նաև թագավորի դուստրը, Սանդուխտ, «որ էր ի տիոց աղայ, գեղեցիկ տեսլեամբ և վայելուչ երևոօք, որ ոչ գտանէր համեմատ նմա ի վևրայ երկրի»։ Սանատրուկի հրամանով նահատակում են քրիստոնյաներին, Թադեոս առաքյալին և Սանդուխտ կույսին։ Բայց քրիստոնեությունը չի վերջանում Հայաստա