Էջ:Manuk Abeghyan Collective works vol. 1.djvu/344

Այս էջը սրբագրված է

Այսպես ուրեմն, այս պատումն էապես մի ընտանեկան դրամա է, սրտաճմլիկ, միանգամայն և սարսռալի նկարագիր այն դաժանությունների, որոնց ենթակա են եղել թույլ և անօգնական կանայքն իրենց իրենց բռնակալ ամուսինների ձեռին, որոնք կատաղում, գազանանում էին նրա համար, որ իրենց կանայքը չէին լսում իրենց և անկախ էին մտածում, հաստատ մնալով իրենց համոզմունքին, իրենց իդեալին։ Բայց դա միաժամանակ և զորեղ բողոք է այն ստրկական դառն վիճակի դեմ, որ կանայք ունեցել են նույնիսկ բարձր ազնվական տներում։ Այս վկայաբանությունն իսկապես առաջին և գեղեցիկ վիպակն է կնոջ ազատագրման մասին հայոց գրականության մեջ։

ԴԱՎԱՆԱԲԱՆԱԿԱՆ ՊԱՅՔԱՐԻ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
ՊԱՅՔԱՐԻ ՍԿԻԶԲԸ

1․ Մաքառում հաղկեդոնականության դեմ։-Արդեն 5-րդ դարի կեսին բորբոքվում են միաբնակության և երկաբնակության վեճերը, որոնք սուր կերպարանք են ստանում Քաղկեդոնի ժողովի ժամանակ (451 թ․)[1] և հետո։ Արդարև այդ շրջանում արևելյան հայերն զբաղված էին էրիստոենությունն ընդդեմ մոգության և պարսից թագավորներին պաշտպանելով, բայց սխալ է ասել, թե միչև «5-րդ դարի 80-ական թվականները հայերը չէին կարող ամենևին դավանանքի տարբերությունների մասին մտածել»։ Չէ՞ որ այդ շրջանում գործել են և մտավոր ու գրական աշխատանքով պարապողները, որոնք թարգմանություններ են արել։ Կար ապաքեն նաև արևմտյան հայությունը, «կէս ազգին հայոց» թե Մեծ Հայաստանի արևմտյան մասում և թե Փոքր Հայքում, որ ոչ թե քրիստոնյա դառնալու համար պիտի հոգային, այլ նույնչափ պիտի հետաքրքրվեին դավանաբանական վեճերով, որչափ և կայսրության մեջ հույներն և այլ ազգերը։ Զենոն կայսրի «Հենոտիկոն» կոչված հրովարտակի ժամանակ (482 թ․) այդ վեճերը չափազանց սրված էին և Զենոնի հրովարտակով նրա և հաջորդ Անտոտաս կայսրի (491-518 թ․) օրով մի ժամանակ լսեցվել էին՝ հետո ավելի ևս բորբոքվելու համար։ Այդ հրովարտակով՝ «ընտրությունների մասին վիճելն արգելվում էր առաջին երեք տրեզերական ժողովների ուսացած դավանությունը միայն ուղղախոս ճանաչվում»։ «Հենոտիկոնը խուսափում էր այնպիսի նախադասություններից, որոնք վեճի առարկա էին, շեշտում էր առանձնապես Կյուրեղի քրիստոնեական վարդապետությունը և լռելյայն մերժում Քաղկեդոնի որոշումները»։

Զենոն կայսրը 484 թ․ փակել է տալիս Եդեսիայի դպրոցը, հալածում այնտեղ եղած նեստորականներին, որոնք անցնում են Պարսից տերու-

  1. Երվ․ Տեր-Մինասյանը, Ընդհանուր եկեղեցական պատմություն, Էջմիածին, 1908, էջ 334