Էջ:Manuk Abeghyan Collective works vol. 1.djvu/360

Այս էջը սրբագրված է

յայնժամ սկսաւ նա երգել ըստ ալփափետաց գլխակարգութետնց զողբս զայս ի վերայ բարեացապարտն Ջեանշէրի, և տոէ այսպես…»։ Բերված է հետո «Ողբը»։

Մովսես Կաղանկատուացու աղբյուրը Ջևանշերին ժամանակակից է, և, ըստ այդ վկայության, Դավթակ քաջ ճարտասանն ու քերթողն ուրիշ տեղից եկած է եղել Պարտավ քաղաքը և շատ օրեր ժամանակավորապես մնալիս է եղել մեծ իշխանի պալատում։ [1] Պատմիչը մեծ գովեստներ տալով հանդերձ՝ ցավոք չի հայտնել ուրիշ մանրամասնություններ այդ քերթողի վերաբերյալ։ Բայց որ նա երկար օրեր հյուրասիրվել է մեձ իշխանի մոտ, դրանից պետք է հետևցնել, որ նա հայտնի ոմն է եղել։

2. «Ողբը»։ —Նրա այս դամբանական «Ողբն» արժանի է աոանձին ուշադրության։ Դա մի ապացույց է, որ կարելի չէ ասել, թե մեր րոլոր հին քերթողներն իրենց արվեստը գործ դրած լինին միմիայն կրոնական բովանդակությամբ ոտանավորներ – հոգևոր երգեր հորինելու։ Արդարև եկեղեցական խնդիրներն աոաջնակարգ կարևորություն են ունեցել նրանց համար, բայց կենդանի մարդիկ չէին կարոդ անտարբեր մնալ դեպի կյանքի այլ կողմերն ու դեպքերը։ Նրանցից մեկը կամ մյուսն իր գրիչը նվիրել է, հարկավ, նաև ժամանակակից աշխարհիկ նյութերի։ Բայց որովհետև արտադրողներն եղել են կրոնավոր և իշխողն եղել է կրոնական ոգին, ուստի նման բովանդակությամբ քերթվածները չեն պահվել։ Դավթակի «Ողբը» միակ այդպիսի հնագույն չափածո բանաստեղծությունն է, որ հասել է մեզ,— մի կողմ թողած ժողովրդական ավանդական վեպերի մնացորդները։ Իր դարի համար շատ բնական է, որ մեր այս բանասաեղձի քերթվածը նույնպես տոգորված լինի կրոնական իդեոլոգիայով ու Ս. Գրքով և հորինված լինի հոգևոր երգի ձևով։ Բայց ինչպես էլ լինի, դա կրոնական երգ չէ։

«Ողբից» երեում է նրա հեղինակի, Դավթակի հմտությունը։ Նա ծանոթ է հունական արվեստին, գուցե իմացել է նաև հունարեն լեզուն. Այդ դարում դեո չէին պակասում հունարեն գիտցողները, նա «մեծ զորավարի» Ջևանշերի համար գրում է.

Նիրհ էր ի մարմին, այլ հոգւոյն արթնութեամր
Վարէր զկմաս զԱրէսի ի մէջ աստեղացն՝
Քաջութեամր բերելով զուշիմութեան ծաղիկն,

Արեսը (Մարս) պաաերազմի աստված էր. նա պատկերացվում էր ոտքից գլուխ զինված. ոտքի տակ ունենալով մի աքաղաղ իբրև սիմբոլ

  1. «Ժամանեալ» բառը ցույց է տալիս ուրիշ տեղից եկած լինելը։ Իսկ յամել բայը, որ նշանակում է «ուշանալ», հաճախ գործածվում է «երկար մնալու» իմաստով, առանձնապես երբ մեկը գնում է մի տեղ վերադառնալու մտքով, բայց երկար մնում է այնտեղ, օրինակ՝ Վարք Հարանց, Ա․ 203, 205, 201․ Աբբա Մարկոսն ասում է Սերոպիոնին, որ եկել էր նրա մոտ․ «Փութով երթիցես ի խաղաղութիւն և մի յամեսցես ասա»։ «Գնաց եղբայրն և յամեաց անդ»։ Այս գրքից է օրինակներ բերվում, որովհետև այժմ ունին ձեռի տակ։ Բայց նույնը կարելի է գտնել և շատ տեղ, օրինակ՝ Փ․ Բուզանդ, Դ․ 20․ Արշակ թագավորը հայ զորքով գնում է Հայաստանից դուրս օգնելու պարսիկներին․ հայերը կամենում են շուտով վերադառնալ հայրենիք․ «Զի լաւ հաջուէին զմեռանելն առաւել քան զյամելն յոտար աշխարհին»