է, սր նա կտրող է ապրած լինել ամենավաղը, 8-րդ դարի սկզբներում։ Այդ երևում է և նրա գրքի նյութից։
Դա իր կեղջուկ լեգվով, պարզ ու հասարակ աճով և բովանդակությամբ իսկապես ժողովրդական զրույցների մի ժողովածու է, որ իրական պատմության հետ գործ չունի, և ընգհակաոակն ունի ժողովրդական զրույցների ամենայն հատկություն։ Միամիտ ընթերցողն էլ դժվար թե հավատա այդ պատմվածքների եղելությանը. նույն ինքն հեղինակն այս զգացել է, որ վերջի Յիշատակարանի մեջ գրել է. Աղաչեմ զմանկունս եկեդեցւոյ Աստուծոյ, զի յորժամ զլարագրութիւնս զայս ընգսրինակէք, մի ինչ թուեսցի ծաղր ումեք, այլ և գիմ պաաճեանն անպակաս և լի գրով գրսչմեսքիք զհեա գրելեացդ։
Հովհան Մամիկոնյանի Պատմության մեջ սկզբում գրված է ս. Կարապետի վանքի վանահայրերի շարակարգությունը՝ սկսած Ջենոբից՝ սակավաթիվ տեղեկություններով։ Ապա պատմված է մի եկեղեցական գեղեցիկ զրույց, թե կանանց արգելված է եղել մտնել ս. Կարապետի վանքի եկեղեցին և համբուրել այդ սրբի գերեզմանը, որովհետև ս. Կարապետի գլխատման պատճաոը մի կին է եղել, բայց Արծրունի Մարիամ տիկինը վարվում է հակառակ այդ արգելքին և վերադարձի ճանապարհին պատժվում է սպանվելով հանկարծ։ Վերջը մանրամասն վիպած է Պատերազմ Տարօնոյ։ Այս ամրողք երկը, և Զենոր Գլակի, և Հովհան Մամիկոնյանի մասերը, հորինված է Տարոնն ու Մամիկոնյաններին գովերգելու և աաանձնապես ս․ Կարապետի վանքի փառքը բարձրացնելու համար։
Տեսնենք Զենոր Գլակի Պատմության մեջ եղած ժողովրդական զրույցները։
4. Դեմետր և Գիսանե=Մամիկ և Կոնակ։–Դեմետրն և Գիսանեն ցեղով հնդիկ իշխաններ էին և եղբայրներ։ Նրանք դավադրություն են սարքում իրենց արքայի դեմ, որն իմանալով այդ՝ զորք է ուղարկում նրանց սպանելու կամ երկրից հալածելու։ Նրանք փախչում, ապաստանում են Հայոց Վաղարշակ թագավորի մոտ, որ և նրանց տալիս է զերկիրն Տարօնոյ իշխանութեամբ։ Այստեղ նրանք շինում են Վիշապ քաղաքը, Աշտիշատում էլ կանգնում են այնտեղի կուռքերը։ Տասնուհինգ տարի հետո թագավորը ստանում է այգ երկու եղբորը, բայց իշխանությունը տայիս է նրանց երեք որդիներին, որոնք շինում են Կուառս, Մեղտի և Հոռևան ավաններն իրենց անուններով կոչելով դրանք։—Այս պատմության մեջ պարզ երևում է Մամիկոնյան նախնիքների՝ Մամ-Կոնի (Մամիկ-Կոնակի) զրույցի մթնացած արձագանք հետին դարերի։ Ճիշտ է, այստեղ անունները մարթեք են, բայց այդ նշանակություն չունի, Վիպա– կն զրույցների մեջ սկապն անունի և մոտիվի միջև շատ թույլ է․ անունները հաճախ փոխվում են, մոտիվներն ավելի կայուն են։ Անունների այդպիսի փոփոխություն տեսնում ենք և մեր նոր վեպի մեջ։ մամիկոնյանների ծագումն ըստ Բուզանդի, Խորենացու և Սերեոսի չինական է, բայց այստեղ 2 եղբայրները հնդկաստանից են։ Երկու դեպքում էլ այդ պետք է առնվի ոչ իսկական իմաստով։ Հնդկաստանն ու Չինաստանն իբրև արևելյան հեռավոր երկրներ միշտ իրար տեղ դուրս են գալիս մեր հեքիաթների մեջ։ Մեր նոր վեպի մեջ հենց, օրինակ, երկու եղբայրները Սանասասը և Բաղդասրը (այլև Արամելից, Ասլիմելից) կամ մի կռապաշտ թագավորի որդիցն են, կամ Բաղդադու խալիֆայի,