Էջ:Manuk Abeghyan Collective works vol. 1.djvu/40

Այս էջը սրբագրված չէ

է դառնում Սանատրուկի որդի Արտաշեսի վեխը, սկսած նույնիսկ վիշապ Երվանդից, որ թագավորելուց հետո՝ երկրորդական գահը տալիս է Մարացոց տիրոջը, կամ վիշապ Արգավանին: Այսպիսով հավանական է դառնում, որ այդ վեպը թե անջատ և թե կից ևս պատմվեին և կամ համարվեին միևնույն ընդհանուր վեպի մասէր: Այդ երևում է և Խորենացու իրեն Պատմության բովանդակությունից:

Մեր Պատմագիևը, ինչպես տեսանք, վիպական Մեծն Տիգրանին փախանակ դնելու Պոմպեոսի ժամանակ՝ դրել է Մարաց Աժդահակ (Աստիագես) թագավորի ժամանակակից։ Մյուս կողմից՝ մենք տեսնում ենք, որ պատմական Մեծն Տիգրանի (ըստ Խորենացու՝ Արշակունի Միջին Տիգրանի) որդի Արտավազդի պատմությունից հետո (Բ․ 33) նա մեջ է բերել Արշամի, Աբգարի, Անանունի և այլ ասորական պատմությունները (Բ․ 24-34), որոնք, ինչպես հայտնի է, հայոց պատմությանը չեն վերաբերում։ Արդ, եթե նա այդ ասորական պատմությունները չբերեր և Մեծն Տիգրանի վեպը պատմեր իր տեղում, Պոմպեոսի ժամանակակից Տիգրանի վրա, այսինքն իր Արշակունի Միջին Տիգրանի վրա, այն ժամանակ Մեծն Տիգրանի վեպի անմիջական շարունակությունը կլիներ Արտաշեսի վեպը՝ սկսած Սանատրուկից։ Այս ցույց է տալիս, որ այդ երկու վեպերը հենց այդպես միություն են կազմած եղել, այսինքն՝ Տիգրանի վեպից հետո պատմված է եղել Արտաշեսի վեպը, և այդ երկուսը եղել են մի ընդհանուր ամբողջական մեծ վեպի առանձին մասեր։ Դրանք իրարուց բաժանվել, հեռացել են միայն պատմագրի ձեռով:


ՍԱՆԱՏՐՈՒԿ, ԵՐՎԱՆԴ, ԱՐՏԱՇԵՍ ԵՎ ԱՐՏԱՎԱԶԴ

1. Առասպելներ Սանատրուկի և Երվանդի մասին։— Վիպասանքի երկրորդ ճյուղն սկսվում է Սանատրուկի զրուցով, որ, ըստ երևույթին, Տիգրանի վեպի շարունակությունն է։ Սանատրուկի մանկության մասին պատմվում է այս առասպելը, որ ստեղծված է նրա անվան ժողովրդական ստուգաբանությամբ։ Նրա մայրը ձմեռը ճանապարհորդելով Հայաստանում՝ Կորդուաց լեռներում պատահում է բքի։ «Յրուեաց զամենեսեան մրրիկն, մինչ ոչ գիտել ընկեր զընկեր՝ ընդ որ վարեցաւ։ Իսկ դայեկին նորա Սանոտայ, քես Բիւրատայ Բագրատունւոյ, կնոջ Խոսրենայ Արծրունւոյ, առեալ զմանուկն, քանզի տղայ էր, եդ ի մէջ ստեանց իւրոց, մնալով ի ներքոյ ձեանն գերիս տիւս և զերիս գիշերս։ Զորմէ առասպելաբանեն, եթէ կենդանի իմն նորահրաշ սպիտակ յաստուածոցն առաքեալ՝ պահէր զմանուկն… Արդ՝ կոչեցաւ Սանատրուկ, ի դայեկէն զանունակոչութիւնն առեալ, որպէս թէ տուրք Սանոտայ» (Խոր․ Բ. 36)։ Օտար Սանատրուկ անունը, որ պարսկերեն է, բացատրված է, ուրեմն, հայերեն լեզվով։ Ապա վեպն անցնում է Սանատրուկի շինարարությանը։

Սանատրուկի օրով կար Երվանդ իշխանը։ Նրա ծագման մասին պատմվել է այս զրույցը։ «Կին ոմն յազգէ Արշակունեաց, անձամբ հարստի և խոշորագեղ, վարար, զոր ոչ ոք դիմագրաւեաց առնուլ կնութեան, ծնանի երկու մանկունս յանկարգ խառնակութենէ, որպէս Պասիփայէ զՄինոտովրոս։ Եւ ի զարգանալ մանկանցն՝ կոչեն անուանսո Երուանդ և Երուազ» (Խոր․ Բ․ 37)։ Մինոտովրոսը, Կրետեի հրեշը, ծնվում է հայր ցուլից և փակվում է լաբիրինթոսի մեջ, ուր նրան կերակրում են մարդկանց մսով: Թեսևս դիցազնը մտնում է լաբիրինթոս և սպանում նրան։ Խորենացու ասած համեմատությունից իմանում ենք, որ Երվանդի և Երվազի մայրը ցուլից է ծնում իր երկվորյակներին։ Այսպիսի ծնունդը շատ տարածված մի առասպել է։ Իտալական զրույցով Պադուայի բռնակալ Եցցելինոյի և իր եղբայր

50