Էջ:Manuk Abeghyan Collective works vol. 1.djvu/404

Այս էջը սրբագրված է

Երևում է, թե ինչպես միամտաբար զվարճացել են այդ վեպի ունկնդիրները լսելով, թե ինչպես Գայլ Վահանը, Մուշեղից ապսաամբ ձևանալով, գնում է Պարսից զորավար Սիհրանի մոտ և, իրր այս վերջինիս հավատարիմը, չորս-հինգ անգամ խաբում է նրան, նրա զորքերը մաս-մաս անելով կոտորում և վերջն անագորույն կերպով սպանում նրան: Նա շարունակ խաբում է և նրա բազմաթիվ իշխաններին ու բոլորին մեկ-մեկ կոտորում և նույնիսկ մերկացնելով ու ծաղրելով, նրանց կենդանի-կենդանի այրել տալիս ուրախության ժամանակ: Միհրանի երեսուն հազարանոց բանակից ազատվում են միայն քաոասուն մարդ, այն էլ ինչի համար.

Եւ հրամայեաց արս քաոասուն թողուլ
Զրուցատարս Պարսից արքային:
Եւ ետ տանել զգլուխն Միհրանայ
Աո թագաւորն Պարսից, ասելով.
Այս մարզպանս Հայոց յորժամ եկն յերկիրս մեր,
Եւ զօրս հակառակեալ ընդ իրեարս՝
Գունզ խնդրեցին և ոչ կաբացին դատնել:
Եւ Յոնքք մեր թշնամիք էին,
Ի նոսա ոչ իշխեցաք զնալ
Եւ ձեզ ընզ ակամը էաք.
Եւ ձեր զօրացն գունդ ոչ կայր.
Ապա կտրեցաք զգլուխդ զայդ, և խաղացաք:
Այլ լուսք, եթէ ի Շահաստանէ
Ելեալ էք ի Բոսար քաղաք:
Յերկիր տափարակ և դաշտաձև,
Եւ գիտեմ, որ գնդի խաղայք.
Առէք զգլուխ քեռորդոյդ ձերոյ:
Եւ եղիցի դա ձեր գունդ ազգաց յազգս»:
Եւ իրրև գնացին արքն քաոասուն,
Եւ տարան զգլուխն Միհրանայ աո արք այն Խոսրով,
Եւ նա խոովեցաւ, պղտորեցաւ,
Ամաչեաց զամօթն յաւիտենից:

Վեպի մեջ չափազանց մեծ տեղ է բոնում մարտը, որ ֆեոդալի կենցաղի մեջ էլ կարևոր դեր է կատարում: Փոխադարձ ծաղրը, անարգանքն և արհամարհանքը մարտի ժամանակ սովորական է այս վեպի մեջ ևս: Վահանը ջարդում է իր վրա եկած պարսկական զորքերը: Վախտանգ զորավարը սաստիկ բարկանում է նրա վրա.

Այլաքեաց դարձեալ զԱսուր ի վերայ ութ հազարաւ
Որք եկեալ րանակեցան յեզերս Մեզտայ,
Եւ արձակեցին աո Վահան այսպէս.
«Այ չարաբարոյ Գայլ Վահան