ձին «հարցեր» իրենց սարքով. իսկ «օրհնությունները» միայն այդ հարության օրհնություններն են։ Կանոնների ընդհանրացած շրջանում միայն Ներսես Լամբրոնացին, երևի տեսնելով, որ այդ օրհնություններն իրենց բովանդակությամր շատ էլ հարմար չեն, գրել է երեք կանոն՝ «Այսօր յարեաւ», «Նորողեալ կղզիք» և «Համբարձաւ Տէրն մեր», որոնք ասվում են Զատկին, Նոր կյուրակեին և Համբարձմանը, փոխանակ հարության օրհնությունների։
Ստեփանոս Սյունեցին մտցնելով կանոնը, կարող էր ուրիշ կանոնների շարականներ ևս կարգել. բայց այդ չգիտենք։ Իսկ որ նա ամենից աոաջ Հարության օրհնություններ իրենց սարքով պիտի կարգեր, այդ հասկանալի է այն պատճաոով, որ Հարության կարգն անհրաժեշտ էր ոչ միայն «Յինանց» համար, այլև սովորական կիրակի օրերի համար։ Դա ամենօրյա ժամերգության մեջ բռնում էր ամենից կարևոր տեղը. ուստի կանոնը դրանից էլ պիտի սկսվեր։
Որ ասում ենք, թե Ստեփանոս Սյունեցին մտցրել է կանոնը մեր ժամերգության մեջ, այնպես չպետք է կարծել, թե կանոնները մի անգամից ընդունելություն են գտած հայոց եկեղեցիների մեջ և տարածված։ Վերևում մենք տեսանք, որ նույն ժամանակներում միատեսակ ժամերգություն չի եղել, և Հովհան Օձնեցին աշխատում է միակերպություն մտցնել գոնե Ս․ Գրքի երգերի և աղոթքների ու քարոզների մեջ. բայց նրա պատվիրած ժամակարգությունն ևս հետագայում անփոփոխ չի մնում, այլ ընդարձակվում և փոխվում է։ Ժամերգության այսպիսի ազատ միջոցին Ստեփանոս Սյունեցին կարող էր իր կողմից ևս ազատորեն փոփոխության ենթարկել այն՝ մտցնելով կանոնը։ Բայց նրա այս նորաձևությունը երկար ժամանակ դեռ տեղական բնավորություն պիտի ունենար, մինչև որ, քանի հույների մեջ կանոնները հետզհետե ընդհանրանում էին, մեր մեջ ևս զորանային 8-րդ և 10-րդ դարերի մեջ։ Խոսրով Անձևացու օրով, ուրեմն 10-րդ դարի կեսերին, արդեն ընդունելություն է գտած եղել այս կանոնը։
Մի անգամ որ կանոնը մտնում է մեր ժամերգության մեջ, բնականաբար պիտի աշխատեին հետզհետե հին կցուրդներից ու կացուրդներից զանազան տոների համար կանոնի պահանջած թվով երգերի շարքեր կազմել։ Կցուրդ երգերն, ուրեմն, վերածվում են «շարական» երգերի, և առօրյա գործածության մեջ հին կցուրդ բառը ետ է մղվում, մնալով միայն կցուրդ սաղմոսի նշանակությամբ, և աոաջ է գալիս «շարական» բառը, նոր հոգևոր երգերը, կանոնի շրջանում հորինվում են արդեն իբրև կանոնի շարքի երգեր, և դրանք, թեև Ս. Գրքի օրհնություններից ու սաղմոսներից հետո էին ասվում, բայց սրանցից ավել անկախ բնավորություն ունեին, քան աոաջ։ Վերջ ի վերջո ժամերգության մեջ աոաջնակարգ տեղը տրվում է նոր երգերին, իսկ Ս. Գրքի երգերը մնում են միայն իբրև «սկսուածքներ», այսինքն դրանցից միայն մի մի խոսքեր են երգվում նոր երգերի սկզբում, ինչպես՝ «Օրհնութիւնից» առաջ միայն՝ «Օրհնեցէք զՏէր, զի փառոք է փառաւորեալ», «Մանկունքից» առաջ միայն՝ «Օհնեցէք մանկունք, զՏէր և օրհնեցէք Տեառն»։ Այսպես և մյուսները։
6. Հոգևոր երգչի երկրորդ ծաղկումը։ Շարականների զարգացման դադարումը։ - Ինչքան էլ հին կցուրդները շատ լինեին, դրանք չէին կարող