լու: Եվ այս լինում է հաճախ աոանձին արվեստով: Բանաստեղծն տոնում է մի աստվածային հատկություն, ապա պատմում է Հիսուսի կյանքից մի արարք իբրև. Հետևանք նրա հիշված աստվածային հատկության: Այսպես, օրինակ, Ղազարոսի հարության կանոնի մեջ, որ ընծայվում է Աահակ Պարթևին, Քրիստոս ներկայանում է իբրև կենդանարար աղբյուր կյանքի և անմահության, նրա դիմացն է մահ, գերեզման, և նա իր ամենազոր հրամանով սարսեցնում է դժոխքը և մեոելին հարություն տալիս: Ամենասովորական ձևն է, սակայն, աստվածային և մարդկային հատկությունների Հակադրությունը: Առնենք դրա համար Ավագ շարաթի թաղման կանոնը■ Սրա աոաջին երգը, որը «իւր սարոք» ընծայում են շարակնոցները Սահակ Պարթևին, ինչպես երևում է, հորինված է տոնական հանդեսի, թափորի Համար, դա սկզբից մինչև վերջը հյուսված է դիտավորյալ, որոշ նպատակով կազմված Հակադրություններից: Բանաստեղծն ամեն աոաջին տողի մեջ դնում է աստվածային հատկությունները և ապա հաջորդ տողի մեջ ճարտարությամբ հիշեցնում է թաղման պատմությունից մի այնպիսի վայրկյան, որ աոաջին տողերի մեջ հիշված աստվածային հատկության հետ մեծ Հակադրություն է կազմում, որով և այս բանաստեղծությունը դարնում է լսողի ոչ այնքան զդայարաններին, որքան մտքին: Այս ձևով, սակայն, կարողանում է երգիչն արտահայտել իր սքանչացումը և մի բավական վեհ ու վսեմ բանաստեղծություն Հորինել.
Պարգևատուն Ամենեցուն
Այսօր խնդրի պարգևս ի Պիղտղոսե
Եւ արկողն զլսյս որպէս զօթոց՝
Հալանի պատիլ ի Յովսէփայ,
կենդանատուն ամենեցուն
Եւ գանձն անմահութեան
Կնքի մատանեաւ քահանայից:
Այս կանոնի ամբողջ շարքի մեջ սույնպիսի հակադրություններով, երբեմն, նույնության հասնող կրկնություններով, շարունակ հեղհեղվում են նույն գաղափարներն ու նույն դեպքերը: Այս կրկնությունները, որ ձանձրալի միատեսակություն են մտցնում ոչ միայն այս, այլև ուրիշ կանոնների մեջ, մեր այժմյան ճաշակով բանաստեղծության պակասությունն են կազմում. բայց մի ժամանակ դրանք համարվել են հոգևոր երգի արժանիքը: Կրկնությունը, եթե ամբողջ կանոնի հորինողը մեկ բանաստեղծ է, առաջանում է մի գլխավոր պատճառից, ինչքան էլ բանաստեղծն ընդունակ լինի, ինչպես ասվեց վերևում, նա չի կարող ութ-ինը երգ գրել նույն նյութի մասին և ամեն անգամ նոր գաղափարներ ու նոր ձևեր ստեղծելը: Նա ստիպված է ճապաղել իր ասելիքը և մի երկար ու ձիգ կանոնի մեջ նույն միտքը նույն ձևով զարգացնել շարունակ: Ւսկ եթե կանոնի տարբեր մասերը տարբեր բանաստեղծների գրած են, այդ ժամանակ կրկնությունը ծագում է այն ընդհանուր երևույթից, որ գտնում ենք միշտ բոլոր դրական
Մ. Ծրեղյան, Հայոց Հին գրակ. պատմ I-38 497