Էջ:Manuk Abeghyan Collective works vol. 1.djvu/492

Այս էջը հաստատված է

արեգակի, ծառա դառնալ: Եվ այսպիսով լույս, արեգակ, տիվ, հուր, կյանք և անապականություն, ցնծություն, և հակառակը՝ դժոխք, մեգ ու գիշեր, տրտմություն, խավար, մահ ու ապականություն՝ առանձին տեղ են բռնում քրիստոնեական հավատքի մեջ լուսո և խավարի հին կռիվը սիմբոլաբար իբրև իմանալի կամ գիտության լուսո կռիվ ընդդեմ անգիտության կամ կռապաշտության խավարի:

Հոգևոր երգը, լինելով արտահայտություն, եկեղեցու ընդունած դավանություն, այստեղ ևս յուր մեջ անդրադարձնում է իմանալի լուսո այս պաշտամունքը. մեր շարականների մոտիվների մի մեծ մասը, աոանձնապես Աստվածածնի, մասամբ և տերունական շարականների, կազմված են այս լուսո հավատալիքի վրա: Անշուշտ այս ամենը հեթանոսական կրոնի ազդեցության տակ է ծագած, բայց առանձնապես հայկական չէ: Մեր հոգևոր երգերի այս կողմը միայն թերևս նրա համար ավելի զարգացած է, որ ավելի համապատասխան է եղել մեր հին հավատալիքներին, ինչպես որ նույնը գտնում ենք մեր արդի ժողովրդական հավատքի մեջ: Դա կազմում է քրիստոնեական դավանաբանության մի մասը, որ գեղեցիկ արտահայտված ենք գտնում Երրորդությանը նվիրված մի դավանաբանական շարականի, և «արևագալի» երգի մեջ, որ ասվում է այն ժամանակ, երբ ծագում է առավոտյան լույսը: Երգիչը հոգով վերանալով լուսո միստիկական աշխարհը և դիմելով լուսո Արարչին՝ խնդրում է, որ իր հոգու մնջ ծագեց իմանալի լույսը.

Լույս, արարիչ լուսոյ, առաջին լոյս,

Բնակեալ ի լոյս անմատույց հայր երկնաւոր,
Ւ ծագել լուսոյ լուսեցինացն օրհնեալ,
Ի ծագել լուսոյ ա առաւոտուս՝
Ծագեաւ, ի հոգիս չոյս քո իմանալի.

Ըստ այսմ Քրիստոս Է «լոյս ի լուսոյ ծագումն, արեգակն արդար», իմանալի լույս, արփիական լույս, աղբյուր լուսո և ճառագայթ անշիջանելի լույս: Նա է «տրկողն զլոյս որպէս զօթոց»: Նա իր ծննդով իբրև արեգակ ծագում է հերքելու անգիտության խավարը և լուսավորելու ու կյանք տալու արարածներին:Այսպես, օրինակ, Մովսես Թերթողին վերագրված երգերի մեջ.

Ի Հօրէ՛ ծագեցար
Լուսաւորել զարարածս,
Արդարութեան արեգակն.
Տէ՛ր, փառըք քեզ։