Էջ:Manuk Abeghyan Collective works vol. 1.djvu/5

Այս էջը սրբագրված չէ

վանդակությունն ունեն, ինչ որ ժողովրդական «կապքի աղոթքները»: Գրավոր հմայելներն ընդհանրապես արձակ են հորինված, մինչդեռ ժողովրդական «աղոթքները» թռուցիկ ազատ ոտանավորներով են: Դրանք մեծ մասամբ տրամախոսական կամ վիպական ձևով են կամ թե սկսվում են մի վիպական փոքրիկ նախաբանով[1], կրում են հնության դրոշմ և ըստ էության գալիս են խորին հնությունից: Դրանք նորոգված լեզվով, կերպարանափոխված, խավավորված գերապրուկներ են, թեպետ և կլինեն, անշուշտ, և այնպիսիները, որոնք ուշ դարերում այլազգիներից անցած յինեն հայերին: Խավավորումը քրիստոնեական է. հաճախ հին անուններին փոխանակել են քրիստոնեական սրբերի անուններ: Բացի այդ՝ դրանք երբեմն անհասկանալիության աստիճանի աղճատված են:

Հմայական աղոթքները, լինեն գրավոր թե բերանացի, ունեն ընդհանրապես երդմնեցուցական բնավորություն, ուղղված են իբրև խնդիրք բարի ոգիներին, սովորաբար չար ոգիների դեմ, որոնք իբր վնասում են մարդկանց և ամեն տեսակ հիվանդություններ բերում: Իբրև այդպիսիներ առանձնապես երևան են դայիս գիշերվա չարունքը, չարքերը, նորածիններին ու ծննդկաններին վնասող ալերը (ալքերը), չար աչքը և այլն, նույնպես և կենդանակերպ ոգիները և հենց իրական վնասատու կենդանիները՝ գայլ, օձ, կարիճ, դրանց հետ միասին գորտն ու մրջյունը: Վերջին չորսը ահրիմանական չար կենդանիներ են համարվել հին պարսկական կրոնով և հիվանդություններ բերել: Նույնը եղել է և հայերի մեջ. նրանք, իբրև չար ոգիներ, ըստ սնահավատքի, աոաջ են բերել գորտնուկ, մրջմուկ, օձիկ կոչված հիվանդությունները, նրանց դեմ էլ ուղղված են եղել հմայական աղոթքներ: Կարծում էին, թե «գելկապի», կարիճի և այլ «աղոթքներն» ասելուց հետո՝ իրական գայը, կտրիճը և այլն տեղներում կապված կմնան անշարժ:

Բերենք մի քանի այդպիսիները, ամենից աոաջ մի «գորտնուկի աղոթք», որ իսկապես մի հին աղոթք է, «աղոթողը» դիմելով «նորին», այսինքն նորած լուսնին, որ հին ժամանակ պաշտվել է հայերի մեջ իբրև բարի ոգի, խնդրում է նրան ազատել իրեն այդ հիվանդությունից.

Նոր, նոր, թազա թագավոր,
Ես ալևոր, դու թագավոր,
Էն աշխարքից ի՞նչ խարար ես բերել,
Նոր, նոր, տես զիս.
Գորտնուկն էկե կ՝ուտա զիս,
Կեր գորտնուկին՝ չ՚ուտա զիս,

Բազմաթիվ «գելկապի աղոթքներից» մեկն է հետևյալը.

Որդի Գալուստին
Հովիվ էր Քրիստոստին,
Նստեր օխտը ճամփին,

15

  1. Այսպիսի «աղոթներ» կարելի է տեսնել՝ Ե. Լ ա լ ա յ ա ն, Ջավախքի բուրմունք. Թիֆլիս, 1893, էջ 3-18,