Էջ:Manuk Abeghyan Collective works vol. 1.djvu/51

Այս էջը սրբագրված չէ

Արտաշեսին։ Շատ բնականորեն արտաշատցիների մրցակից վաղարշապատցիք ևս երգելով Վաղարշի շինարարությունը, միևնույն երգի ու զրույցի մեջ աշխատել են իրենց Նոր Քաղաքի (Վաղարշապատի) անունը բարձրացնելու համար՝ նրա սկիզբը հին ցույց տալ, կապելով նշանավոր հին հայ թագավորի՝ Մեծն Տիգրանի անվան հետ, ճիշտ ինչպես իշխանները ձգտում էին իրենց տոհմի հնությունը ցույց տալու՝ այս կամ այն թագավորից սերված համարելով իրենց։ Զրույցը հորինված է Նոր Քաղաքի հին Վարդգեսի ավան անվան և նրա հիմնադիր Վարդգեսի վրա[1]։

Հատուած գնացեալ Վարդգէս Մանուկն
Ի Տուհաց գաւառէն, զՔասաղ գետով,
Եկեալ նստաւ զՇրէշ բլրով,
զԱրտիմէդ քաղաքաւ, զՔասաղ գետով,
Կռել կոփել զդուռնն Երուանդայ արքայի:

Առասպելի մեջ պատմել էն, թե Վարգգես Մանուկը գաղթելով Տուհաց գավառից, գալիս նստում է Շրեշ բլրի[2], Արտեմեդ քաղաքի, Քասաղ գետի մոտերը«կռել կոփել զդուռն Երուանդայ արքայի»։ Նա կին է առնում քրոջն այս թագավորի, որ վիպական Մեծն Տիգրանի հայրն է, և շինում իր անունով ավանը, որի մեջ Տիգրան թագավորը գերիներ է բնակեցնում, և ավանը մեծանում է։ Եվ այդ ավանը Վաղարշը պատում է պարսպով ու հզոր պատվարով և անվանում Վաղարշապատ (Խոր․, Բ. 65)։

Նկատենք, որ «կռել կոփել զդուռն» նշանակում է դուռը թակել, ծեծել, իսկ մեկի «դուռը թակել, ծեծել» մինչև վերջերս մի քանի տեղ հայերի մեջ նշանակում էր մեկի աղջիկն ուզել։ Այդ մի դարձված է, որ երևի հին սովորությունից է ծագում։ Մեր հեքաթների մեջ ցարդ ևս թագավորի աղջիկն ուզելիս՝ խնամախոսը գնում թագավորի դուռը ծեծում է և նստում դռանը «խնամաքարի» վրա, որ նշան է, թե աղջիկն ուզում են։ Ուրեմն «կռել կոփել զդուռն Երուանդայ արքայի» նշանակում է նրա աղջիկն ուզել։

Պետք է նկատել և հետևյալը։ Ըստ Խորենացու Վաղարշը վիպական Արտաշես թաղավորի թոռն է, նրա որդի Տիգրանի որդին, մյուս կողմից՝ նա մեր երկրորդ հին վեպի, «Պարսից Պատերազմի» սկզբում հանդես եկող վիպական Մեծն Խոսրովի հայրն է։ Այդ վիպական անձով, Վաղարշով, ուրեմն, մեր երկու հին վեպերը կապվում են միմյանց հետ։

2. Ուրիշ զրույցներ։—Վիպասանքի ցիկլից են նաև վիպական Արտաշեսի

61
  1. Մ. Ա բ ե ղ յ ա ն, Հայ ժողովրդական առասպելները, էջ 550-568:
  2. Վաղարշապատցիք ի հնուց Շրեշ բլուր էին կոչում գյուղից հյուսիս ընկած բլուրը։ Դա 1870-ական թվականներին բավական մեծ և բարձր հողաբլուր էր, շուրջը կես մետրաչափ բարձրությամբ սրբատաշ քարերով պատած։ «Պեղումները ցույց տվին, որ սա եղել է նեկրոպոլ, սկսած հղկած քարի շրջանից մինչև երկաթե դարը ներառյալ։ Վերին շերտերում գտնվել են երկաթե, միջինում բրոնզե, իսկ ստորինում քարե իրեր։ ․ ․ ․ Տեղ–տեղ բացվեցին մոխրակույտեր՝ խառն մարդկային և կենդանիների ատամների ու կարծր մասերի այրված կտորներով։ Սրանց մոտ կային քարե մուրճեր», և այլն․ տե՛ս Ե ր վ ա ն դ Լ ա լ ա յ ա ն, Դամբարանների պեղումներ Խորհրդային Հայաստանում, Երևան, 1931, էջ 61 և հա․։