Իբր ի քրայս ընտրութեան փութոյ քոյ սիրոյ՝
Հանապազ եռամ և ոչ երբէք պարզիմ,
Միտքս խոսանիմ դուգիլ և ոչ ես միանամ,
Ահա զուր։ Արծաթագործդ երկնաւոր իմ ճարտարապետ,
Ի սնոտիս վաստակեալ առ իս աշխատիս․․․
Եւ չարութիւնս իմ ոչ հալեցաւ․
Զոր ինձէն մոլեալ չարաչար՝
Իբր զխելագար դիւաբախ իմն ողորմելի՝
Յանդգնեալ անկարգս խոսիմ՝
Զիմս զպարտիսս աճեցուցանել,
Քան հաշտութեան հնարս ինձ այսու կազմել։
Բան ԿԹ. էջ 177.
7. Մեղքը և սատանան։ — Որ ապաշխարողը չի կարողանում հեշտությամբ հասնել իր նպատակին, դրա պատճառն այն է, որ մարդը հոգուց և մարմնից կազմված լինելով հանդերձ՝ միաժամանակ խաղալիք է երկու ներհակ ուժերի մեջ. աստված և հրեշտակները ձգտում են նրան բարձրացնել, իսկ սատանան իր լեգեոններով նրան հետ է քաշում։ Աշխարհում և մարմնի վրա իշխում է սատանան, որ ամենայն հրապույրներ ստեղծելով մարդուս մեղքի փորձության մեջ է ձգում շարունակ։ Եվ մարդն ահա իր անձնիշխանությամբ գտնվում է մի տրագիկական, միշտ հուզալից վիճակի մեջ։ Նա ցանկանում է աստուծու կամքը կատարել, որպեսզի բարձրանա ու վեր խոյանա. բայց ծնված րոպեից ժառանգաբար արդեն բերում է իր հետ մեղքը, բացի այդ՝ նրա ազատ կամքը թույլ է, ամեն վայրկյան սատանան դրդում է նրան մեղանչել, և նա մեղանչում է ու գլորվում ցած։
Արդարև, շատ դժվար է գրել, թե Նարեկացին անձնապես մեղք ասելով ինչ է հասկանում։ Նա իսկապես չգիտե, թե ինչ է մեղքը, անձնական մեղք, որի մասին և սովորաբար տարտամ, անորոշ բառերով է անցնում։ Բայց նա ամենից առաջ միստիկ կրոնավոր է, ուրեմն աշխարհի կյանքից հրաժարված մարդ, ուստի նրա համար ամենայն ինչ աշխարհային՝ մեղք է։ Աշխարհային «անկայուն» կյանքը, սակայն, մի «պատրողական գինի» է, որ գրավում, հիմարացնում է «երկրածին մարդուն», և մարդը, խելագարված. չի կարոդտնռմ չմտածել, չզբաղվել դրանով.
Մոլորեցայ անաոակ ընթացիւք ի միտս վայրենիս.
Հանդգնեցայ դրթամտք խոսից ի բանս երկրաւորս
Զակատեցայ անկասելի ի պատկաոելեացն գործոց…
Գիրկս ածի կենցաղոյս սիրոյ,
Եւ ի Քեղ թիկունս փոխանակ դիմաց դարձուցի.
Ի թռիչս մտաց ընդ խաւար խորհրդոց սլացայ.
Զանարատ հոգիս մարմնոյս փափկութեամբ յաւէտ վատեցի…
Յաղօթարանն վայրի ընդ պատաղմունս այսր կենցաղոյս շրջանակեցայ.
Ոչ կացուցի յոաին գերիվար մտացս երասանաւ բանին,
Բան Ի. էջ 47.