Էջ:Manuk Abeghyan Collective works vol. 1.djvu/551

Այս էջը սրբագրված է

Այսօր ցնծան երկինք ի վերուստ
Մեծապայծառ աւեաեսք,
Եւ արարածք ամենայն
Զգեցան գհանդերձ փրկութեան,
Այսօր ցնծան մանկունք առագաստի,
Քանզի Քրիստոս յաուցեալ
Փարատեաց ըզսուգ և զաըրտմութիուն,
Եւ լուսավորեաց զաշխարհս։

Այսպիսի ուրախ տոնակատարության ժամանակ սովելու համար հորինված տաղերն էլ, որ կանոնից դուրս երդվելով՝ պիտի առանձին ջուք տային հանդեսին, բնականաբար անեցել են զվարթ բնավորություն։ Եվ Գր․ Նարեկացին իր տաղերով իսկապես այս կարգի շարականների տեսակն է զարգացրել․ այնինչ նրա Ողբերգությունն, ընդհակառակն, ապաշխարհության երգ է և զարգացումն է ապաշխարհության հոգևոր երգերի և ընդհանրապես «Ողորմեա» կոչված շարականների։ Դա էլ իրոք այն տխուր ու լալահառաչ հոգևոր երգերի կատարելատիպն է, միայն ինքանահատուկ ձևով։ Այս բանաստեղծի անունով երևան եկած տաղերի մեծ մասը, սակայն, առանձին գրական արժեք չունին։ ․ Վերածնության շունչը։ ֊ Դր․ Նարեկացու մի քանի տաղերի մեջ առաջին անգամ գտնում ենք մեր գրրականության մի բանաստեղծական տեսակը, որի մեջ հեղինակը սիրտ և բնություն, գարնան և կանացի գեղեցկության երգն է երգում, միայն թե այդ սերը չունի ոչինչ նյութական, ֆիզիկական․ դա երկնային սեր է, ուղղված առ Աստվածածինը։ Բայց և այնպես այս հոգևոր բանաստեղծությունն իր ձևով արդեն խիստ տարբերվում է շարականների տեսակից։ Ս․ Գրքի նմանողությունն ևմեկնաբանական ու դավանաբանական ազդեցությունն որդեն ետ են մղված։ Բանաստեղծն, ընդհակառակը, ոչ միայն տաղաչափության, այլև արտահայտության ձևերով ազգվում է աշխարհիկ ուրախության և սիրո տաղերից, որոնք այդ ժամանակ շատ զարգացած են եղել մեր ֆեոդալների և քաղաքացիների մեջ։ Բանաստեղծությունն այլևս սառն ու անկենդան հղացում չէ, սովորական ձևերով, այլ դարձել է անհատական ներշնչում։ Օրհներգությունը դարձյալ հորինված է Քրիստոսի կամ սրբերի ու եկեղեցու փառաբանության համար, բայց չունի այլևս գիտակտիկական նպատակ։ Այս պատճառով, հակառակ շարականների բանաստեղծության, տաղասացը ձգտում է իդեալական պատկերներ առաջ բերել, չբավականանալով Ս․ Գրքի հարստությամբ և կարծիքներ միայն արտահայտելով։ Վերացական բանաձևեր դավանաբանություն ակնարկող բառեր այլևս չկան․ այլ դրա փոխանակ խոսում է ինքը բնությունը, որից, ինչպես Ողբերգության մեջ, այստեղ էլ կենդանի զգացած պատկերներ է որոնում բանաստեղծը։

Ծննդյան տաղի մեջ բանաստեղծի երևակայությունն ազատ շարժվելով՝ խաղում է, հակառակ ճգնավորական մռայլ ոգուն, բնության մեղմ գեղեցկությունների մեջ, առավոտյանարևածագից թռչում է թուփ ու տերևին, որոնց վրա իջնում է առավոտյան ցողիկը, որ երբ արևն իր ծայրը