Էջ:Manuk Abeghyan Collective works vol. 1.djvu/583

Այս էջը սրբագրված է

որովհետև այդ ժամանակ գերության մեջ մեռել էր Հայաստանի թագավորը՝ Վաղարշ կայսրը թագ է ուղարկում նրա որդի Տրգաա Բ-ին, որ արդեն թագավոր էր փաստորեն՝. կայսրը Հռոմից ետ է դարձնում և Տրդատի մորը, որ տասնումեկ ամիս բանտարկված էր. Բացի այդ՝ նա Տրդատին վերադարձնում է Հայաստանից տարած ավարը և նրա հայրական կալվածները Կապագովկիայոլմ, որ կարակալլան արյունից էր գրավել։


Քիչ հետո, 220 թ., Պարսկաստանում տեղի է ունենում քաղաքական մեծ իրողությունը, Արտաշիր Սասանյանը, հաղթելով իր հակառակորդ վերջին պարթև թագավոր Արտավան Ե-ին, գահ է բարձրանում, և այնուհետև պետության գլուխ կանգնում են Սասանյան արքաները, որոնք Կյուրոսի և Քսերքսեսի սերունդ էին համարում իրենց և ձգտում էին աշխարհակայության, Արտաշիրն (226-241 թ.) իր իշխանության սկզբում հենց՝ հարձակվում է Հայաստանի վրա, այստեղ ևս Արշակունի իշխանությանը վերջ տալու համար։ Բայց նա «վանեալ վկանդեալ ի բնակաց երկրին և ի մտրաց ոմանց և յորդլոցն Արտալանայ, ելանէր փախստեա որպէս ասեն ոմանք, կամ որպէս այլք ասեն, գաոնայր յետս՝ գումարել մեծ ևս բազմութիւն ղօրաց»՝, 228 թ.։ Հետո նա 230 թ. հարձակվում է հռոմեական երկիրների, այն է՝ Միջագետքի, Ասորիքի և Կապադովկիայի վրա։ Երկու տարի հետո՝ Ալեքսանդր Սեվեր (222—236,) կայսրը սկսում է իր արշավանքը պարսիկների դեմ։ Նրա հյուսիսային բանակը Հայաստանի վրայով շարժվում է դեպի Մաբաստան, ուր հռոմեացիները, հայերի օգնությամբ, սաստիկ նեղում են պարսիկներին։ Հայերը, որոնք պահում են իրենց անկախությունը. Մաքսիմին (235—238) կայսրի ժամանակ, 236 թ., իրրև Հռոմի դաշնակիցներ, օգնական զորք են ուղարկում գերմանների դեմ պատերազմի ժամանակ։


Պարսիկները 241 թ., Արաաշրի հաջորդ Շապուհ Ա.–ի (241—272) օրոք, տիրում են Միջագետքին, հավանորեն մտնում են և Հայաստան, Գորդիանոս կայսրը (238-244) ստիպված է լինում 242 թ. պատերազմ՝ սկսել պասիկների դեմ, Նա ետ է տանում Արտաշատը, ապա Անտիոք, Մծրին և այլն։ Բայց նա սպանվում է և նրա հաջորդ Փիլիպպոսի ժամանակ հաշտություն է կնքվում 244 թ., երբ հռոմեացիները ձեսնթափ են լինում Հայաստանից։ Բայց Շապուհն իսկույն չի մտնում Հայաստան, Սկյութացի ազգերը հարձակվում են Պոնտոսի, Կապադովկիայի և ընդհանրապես Փոքր Ասիայի վրա. Նրանց խմբերը երևում են Հայաստանի Բառեն գավառում։ Այդ ժամանակ միայն, 252 կամ 253 թ., Շապուհը գրավում է Հայաստանը, Տրդատ թագավորը փախչում հռոմեյացիների մոտ, իսկ նրա որդիները պարսիկների կողմն են անցնում։ Երկրում իշխում է Արտավազդ թագավորը, պար-