Էջ:Manuk Abeghyan Collective works vol. 1.djvu/613

Այս էջը հաստատված է
ՅՈԹՆԵՐՈՐԴ ՀԱՎԵԼՎԱԾ

ՀԱՅՈՑ ԵԿԵՂԵՑՈՒ ԴԵՐԸ ՔԱՂԿԵԴՈՆԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՄԱՄԲ 5_ՐԴ ԴԱՐԻ ԵՐԿՐՈՐԴ ԿԵՍԻՆ

1. «Հայոց աշխարհի ադանդ» մծղնեության և ուրիշ աղանդներ։ Մեր հռչակավոր պատմագիր Խորենացին քաղկեդոնական եղած լինի, թե ոչ՝ այդ այժմյան ժամանակում ոչ մի նշանակություն չունի: Միայն որ նրան քաղկեդոնական է հայտարարել ոչ աննշան մեկը, այլ պրոֆ. Ծա. Մալխասյանցը, դրանով, ցավոք, նոր առասպել է ստեղծվում մեր Պատմահոր և առհասարակ մեր գրականության պատմության մասին, Այդ նորանշան տեսությամբ առանց որևէ ապացույցի գլխիվայր շուռ է տրվում 3-րդ դարի թարգմանիչների և նրանց հակառակորդների հարաբերության հիմքը. Ուստի մենք ստիպված ենք զբաղվել այդ խնդրով:

Նրա ելակետն են Խորենացու Ողբի հետևյալ կտորները, որ նա ընգծում է. «Վրդօվհցաւ ուդդափաոութիւն, կայկայհցաւ տդիաութհամր չարա– ւիաոութիւ» «այժմ մաթաք ի ներքուստ… և մաթաք ի եերձուածոդաց». «ո՞վ կարկեսցէ գյանգգնութիւն ընդդեմ առողջ վարդապետութեան հակառակ յարուցելռցնի …«սանձահարեր զլոզուս օտարաձայնս». «և ոչ զլեզու չարս և զտգիտութիւնս,.. սանձահարեցեք»։—Նախ՝ ասեմ, որ մասամբ ճիշտ չի բերված Խորենացու բնագիրը, որի մեջ է. է «Վրդովեցաւ խաղաղություն, արմատացան անկարզութիւն. դրդուեցաւ ուզղափաոութիւն, կայկայեցալ տգիտութեամբ չարափառութիւն»։

Մ. Խորենացին, բնականաբար, իրեն ուղղափառ է համարել և ոչ թե չարափառ, հերձվածող: Ուրեմն եթե պարզվի, թե ովքեր են եղել ուղղափառներն ու չարափառները, հերձվածողները, կորոշվի և Խորենացու դավանությունը: Այսպես է մտածում հեղինակը, և իբր պարզում է այդ, բայց ոչ թե պատմական տվյալներով, այլ արգումենտացիայով: Նրա սկզբնական դրույթներն են. 1. «5-րդ դարի երկրորդ կեսում ամբողջ քրիստոնյա աշխարհն զբաղված էր քաղկեդոնական վեճերով,–ուրիշ ադանդների հիշատակություն չկա։ Եվ Հայաստանում էլ այս ժամանակները չէ հիշվում որևէ այլ աղանդ, որ կարողանար սասանեցնել երկիրը, վրդովեր ուղղափառությունը, հիմնավորվեր երկրռւմ և պա տհրագմհր ուղղափառների դեմ: 2. «Ուրիշ կերպ անկարելի է հասկանալ վերոհիշյալ խոսքերը, քան եթե վերադրելով քաղկեդոնական-հակաքաղկեդոնական պայքարին»: «Ոչ մի կասկած չէ կարող լինել, որ այստեղ խոսքը վերաբերում է միայն քաղկեդոնական վեճերին, քաղկեդոնականներին ու հակաքաղկեդոնականննրին»: Նախ՝ նկատեմ, որ Մ. Խորենացուց մեջ բերված այդ խոսքերից կարելի