Էջ:Manuk Abeghyan Collective works vol. 1.djvu/65

Այս էջը սրբագրված է

գրերը սովորեցնեն նրանց. Սկիզբն է գրվում հայ դպրության, Մաշտոցը դառնում է վարդապետ, այսինքն ուսուցիչ, և մոտ երկու տարի մանուկներին սովորեցնում է դրանցով․ Բայց վերջը հասկանում են, որ «չեն բաւական նշանագիրքն՝ ողջ ածել զսիւղորայս-զկապո հայերէն լեզւոյն, մանաւանդ զի և նշանագիրքն իսկ յայլոց ղպրութեանց թաղետլք և յարուցետլք դիպեցան»-այդ նշանագրերը րավական չեն հայերեն լեզվի սիղղոբաները-կապերն ամբողջությամբ արտահայտելու համար, մանավանդ որ նշանագրերն էլ իսկապես ուրիշ դպրություններից թաղված և հարություն աոած հանդիպեցին, այսինքն՝ այդ նշանագրերը րավական չեն եղել հայերենի համար, մանավանդ այն պատճառով, որ ուրիշ դպրությունների են եղել, այն էյ մոռացության տրված («Թաղեալք») և նորից երևան եկած («Յարուցեալք»)։ Ուրեմն, այդ «Դանիելյան նշանագրեր»,- ինչպես անվանում է Մովսես Խորենացին, հատկապես հայերենի համար չեն հորինված եղել։ Դանիել եպիսկոպոսը պատահաբար («յանկարծ ուրեմն», որ կարող է հասկացվել նաև «պատահաբար մի տեղ>>) գտել է [1] դրանք իբրև հայերեն լեզվի ալփարեաներ, կնշանակի՝ որևէ մեկն ուզեցել է, գուցե և փորձել է դրանք գործածել հայերենի համար, քանի որ Դանիել եպիսկոպոսը դրանք գտել է կիրրև հայերենի նշանագրեր[2]։

Այսպես ուրեմն՝ տեսնում են, որ այդ նշանագրերը րավական չեն հայերենի համար։ Նորից «ժամանակս ինչ»—մի քանի ժամանակ նույն հոգսնեն անում մի ելք, այսինքն նշանագրեր գտնելու համար․ Ապա Մաշտոցը թագավորի հրամանով և Մահակի համաձայնությամբ դոռնում է մի խումբ մանուկներ և գնում է ասորոց երկու քաղաքները, Օմիդ և Եգեսիա, երևի, հուսալով թե այնաեդի մարդկանցից մի խորհուրդ կառնի։ Նա ներկայանում է այդ քաղաքների եպիսկոպոսներին, բայց, ինչպես երևում է, այդտեղ էլ ոչ մի աոանձին օգնություն չի դառնում այդ բանի համար, քացի սիրալիր ընդունելությունից և հոգացողությունից։ Նա հետը տարած աշակերտներին, անշուշտ, ապագտա թարգմանիչներ պատրաստելու նպատակով, բաժանում է երկու խմբի, մի խումբը Եդեսիայում կարգում է ասորական դպրություն սովորելու, իսկ մյուս խումրը հունական դպրության կարգելով՝ այնտեղից ուղարկում է Ծամոսատ քաղաքը։ Ինքը շարունակուկում է աշխատել նշանագրերի խնդրի վրա։

Վերջապես պսակվում է նրա մեծ ջանքը նա հնարում է հայկական նշանագրերը, «Հայրական չափուն ծնեալ ծնունդս նորոգ և սքանչելի՝ սուրբ աջովն իւրով, նշանագիրս հայերեն լեզուին,- նա իր սուրբ աջով հայրաբար ծնեց (հորինեց, գրեց) նոր և սքանչելի ծնունդներ հայերեն լեզվի նշանագրեր, գրում է Կորյունն իր ճոռոմ ոճով և անմիջապես շարունակում է․«Եւ անդ վաղվաղակի նշանակեալ, անուանեալ և կարգեալ, յօրինէր»

  1. «Գտնել» բառի համար, վարք Մաշտոցի, Երևան, 1641, էջ 108։
  2. Դանիելյան գրերի մասին եղած զանազան կարծիքները տես՝ Մ․ Աբեղյանի «Մեսրոպ Մաշտոցը և հայ գրի ու գրականության սկիզբը», «Սովետական գրականություն» № 1 Երևան, 1961, էջ 40 և հատված 8։