ցություն: Այդ նպաստում է բնականաբար Հայ կուլտուրայի զարգացմանն և ազգային ինքնագիտակցություն առաջ բերելուն։
Այժմ դժվար է ճիշտ որոշել, թե երբ և որքան թարգմանություններ են արել մեր գրականության առաջին դարերում: Դրանց մեծ մասի Ժամանակն ու թարգմանիչներն անհայտ են: Շատ բան կորած է, կլինեն երկեր էլ, որ դեռ երևան չեն եկել: Բայց ինչ որ մինչև այժմ մնում է և հայտնի է, դա էլ ցույց է տալիս, որ հին թարգմանական գրականությունը շատ հարուստ և բազմակողմանի է եղել:
Քանի որ գրականությունն աոաջ էր բերված որոշ եկեղեցական նպատակի համար, բնականաբար մեր հին թարգմանական գրականության մեջ չպիտի որոնենք հին հունական կլասիկ գրականության գրվածքներ և բիզանդական աշխարհիկ գրականության շատ երկեր: Թարգմանված են շատ կրոնա-եկեղեցական գրվածքներ։ Կարելի է ասել, որ ժամանակի եկեղեցական գրական տեսակներից և Կոսաանդնուպոլսի դպրոցում գործածած ձեռնարկներից ոչ մի նշանավոր երկ չեն թողել, որ չթարգմանեն 5-րդ, 6-րդ և հաջորդ դարերում:
Ի՞նչ էր ներկայացնում ընդհանուր եկեղեցական գրականությունը 5-րդ դարի սկզբներում… Դա ծնված էր եկեղեցու գործնական կարիքների համար. ուստի մի կողմ թողած եկեղեցու պաշտամունքի ժամանակ անհրաժեշտ նոր աղոթքներն ու նոր երգերը, որ երգում էին սաղմոսներից հետո, սկզբնական գրություններն են թուղթն ու կանոնը: Նոր Կտակարանի մեջ արդեն կան առաքյալների անունով թղթեր. նրանցից հետո՝ այսպես կոչված առաքելական հայրերը, որ են՝ քրիստոնեության ականավոր ներկայացուցիչներն 1-ին դարի վերջերում և 2-րդ դարի սկիգբներում, թողած ունեն նույնպիսի թղթեր: Այսպիսով հենց սկզբից «թուղթը», այսինքն նամականին, դաոնում է եկեղեցական գրականության մի կարևոր տեսակը, որով եկեղեցու հայրերը բարոյական խրատներ ու բացատրություններ էին տալիս ժամանակակիցներին հետաքրքրող զանազան եկեղեցա-կրոնականների հետ: Հնումն շատ ծանոթ են եղել Անտիոքի եպիսկոպոս Ւդնատիոս Աստվածազդյացի խրախուսական թղթերը, ինչպես և Զմիռնիայի եպիսկոպոս Պողիկարպոսինը: Մնում են նրանց թղթերի հին հայերեն թարգմանությունները: Եկեղեցու հայրերը թղթերի մեջ նաև կանոններ էին տալիս քրիստոնեական պաշտամունքի, ծեսերի ու պաշտոնյաների և առհասարակ վարչական խնդիրների մասին, կանոններ էին հրատարակում նաև եկեղեցական ժողովները: Ինչպես տեսանք, թարգմանիչները հայրենիք վերադառնալիս՝ հետները բերում են Նիկիո և Եփեսոսի ժողովների կանոնները, որոնք և, երևի նրանց ձեռով, թարգմանված են հայերեն: Ունենք հնուց թարգմանված և այլ կանոններ[1]:
Միևնույն գործնական նպատակն է ունեցել և քարոզը որ եկեղեցու
- ↑ Կանոնագիրք Հայոց, Թիֆլիս, 1918, էջ 203 հան. «Առաքելականք»: Գ. Զարբհնալեան- Մատենադարան հայկական թարգմանութեանց, նախնեաց, Վենետիկ 1889, էջ 489 և հան. «Կանոնագիրք»