Էջ:Manuk Abeghyan Collective works vol. 3.djvu/206

Այս էջը սրբագրված է

որ Արշակը սպանել է տալիս Գնելին: Ապա վեպի մեջ նկարագրված է, թե ինչպես Արշակ թագավորի հրամանով կատարվում է Գնելի կոծը.

Ապա հրաման եղև յարքայէն.
«Ամենայն մարդիկն որ իցեն ի բանակին,
Մեծ և փոքր առ հասարակ,
Մի՛ ոք իշխեսցէ չերթալ.
Այլ ամենայն ոք առ հասարակ
Երթիցեն դիցեն աշխար կոծոց,
Եւ լացցեն զԳնել մեծ սեպուհն Արշակունի,
Զըսպանեալն»:
Իսկ ինքն թագաւորն գնացեալ ի լալիսն,
Նստեալ լայր զեղբօրորդին իւր,
Զոր ինքն եսպան։
Երթեալ նստէր մօտ առ դին,
Լայր ինքն, և տայր հրաման՝
Կոծ մեծ և աշխար դնել
Շուրջ զսպանելով դիակամբն։
Իսկ կինն սպանելոյն Փառանձեմն,
Զհանդերձսն պատառեալ, զգէսս արձակեալ,
Մերկատիտ ի մէջ աշխարանին կոծէր.
Ձայն արկանելով ճչէր,
Յողբս արտասուաց յաղիողորմ գուժի
Առ հասարակ զամենեսեան լացուցանէր։

Տիրիթը, որ սիրահարված լինելով Փառանձեմին, սպանել էր տվել Գնելին, հենց այդ սաստիկ կոծի ժամանակ չի համբերում և Փառանձեմին հայտնում է իր սերը։

Պատգամ յղէր առ կին մեռելոյն, ասէ՝
Զի «Մի՛ կարի գանձն քո աշխատ առներ այդչափ,
Զի այր բարի եմ ես քան զնա.
Ես սիրեցի զքեզ,
Վասն այսորիկ մատնեցի զնա ի մահ,
Զի զքեզ առից ինձ կնութեան»։
Արդ մինչդեռ կոծ մոլութեան զդիակամբն ջայլէին,
Զայսպիսի պատգամս առաքէր Տիրիթն։
Բողոք բառնայր, թէ՝ «Լուարուք ամենեքեան,
Զի մահ առն իմոյն վասն իմ եղև.
Զի որ ինձ ակն եդ՝ վասն իմ զայրն իմ ետ սպանանել»:
Զհերն փետէր, ճչէր ընդ կոծելն։
Ապա իբրև մեծ իրքն համարձակ յայտնեցան