Էջ:Manuk Abeghyan Collective works vol. 3.djvu/233

Այս էջը սրբագրված է

Ապա ետ հրաման թագաւորն Պարսից
Մորթել զզօրավարն Հայոց Վասակ,
Եւ զմորթն հանել և լնուլ խոտով,
Եւ տանել ընդ նոյն բերդ յԸնդմըշն որ Անյուշն կոչեն,
Ուր արգելին իսկ զթագաւորն Արշակ։

Բուզ., Դ. 54


ՀԵՐՈՍԱԿԱՆ ԲԱՆԱՍՏԵՂԾՈԻԹՅՈԻՆ


1. Հերոսների տիրասիրությունը։— Վեպի կենտրոնական գաղափարն է երկրի պաշտպանությունն ի դեմս բնիկ թագավորական տոհմի։ Այս է վեպի սոցիալական իմաստը։ Իրենց այս քաղաքական գաղափարը տարածելու և կուսակիցներ գրավելու համար՝ Արշակունիներին բավական չէին բնիկ տիրոջը դրժող դավաճաններին պարսավելու և պատժելու դրվագները։ Դա բացասական կողմն էր։ Դրա հետ պետք էր զարգացնել նաև դրական կողմը։ Եվ վեպի մեջ տիրադրուժների դրվագներից ավելի շատ կան տիրասիրության դրվագներ և ֆեոդալական տեսակետով իդեալական հերոսների ուժեղ գծագրված դեմքեր, որոնք չափազանց նախանձախնդիր են իրենց տիրոջ պատվի ու շահի համար։

Արշակ թագավորը հրավիրված է Շապուհի մոտ և նրանից մեծ պատիվներ է ստանում, բայց Պարսից թագավորի ախոռապետը չի մեծարում Արշակին և նույնիսկ անարգում է նրան։ Վասակ զորավարն այդ չի տանում և տեղն ու տեղը սպանում է Պարսից արքայի ախոռապետին։

Ապա եղև դէպ օր մի յաւուրց,
Եկն եմուտ թագաւորն Հայոց Արշակ՝
Շրջել զասպաստանաւ միով զարքային Պարսից.
Իսկ ախոռապետն արքային Պարսից
Նստէր ի ներքս ի տան ասպաստանին։
Իբրև տեսանէր զթագաւորն,
Ոչ ինչ առ լուս կալեալ մեծարեաց զնա,
Եւ ոչ ինչ շուքս դնէր նմա.
Այլ և անարգանս ևս դնէր թշնամանաց,
Ասելով ի պարսկերէն լեզու,
Թէ՝ «Այծից Հայոց արքայ,
Եկ նի՛ստ ի խրձան խոտոյ ի վերայ»։
Զոր բանս իբրև լսէր սպարապետն,
Զօրավարն Հայոց Մեծաց,
Որում Վասակն կոչէր, ի Մամիկոնեան տոհմէն,
Մեծաւ բարկութեամբ և բազում սրտմտութեամբ բարկանայր.
Ի վեր առեալ զսուսերն, զոր ընդ մէջն ունէր,
Հարեալ անդէն ի տեղւոջն զախոռապետն արքային Պարսից՝