Էջ:Manuk Abeghyan Collective works vol. 3.djvu/242

Այս էջը սրբագրված է

Եւ ի վերայ աշխարհին գաւառացն բնակութեան…
Փոխանակ բնակ տերանց իւրեանց Արշակունւոց:

Բուզ., Դ. 24

Մանուել Մամիկոնյանն այսպիսի պատգամ է հղում Վարազդատ թագավորին.

«Փոխանակ ամենայն ազգին մերոյ վաստակոցն,
Զոր ի նախնեացն ի հնոց ժամանակաց հետէ
Միամտութեամբ առ ձեզ Արշակունիս վաստակեալ եմք,
Եւ եդեալ զանձինս մեր ի վերայ ձե՛ր,
Կեցեալ և մեռեալ եմք ի վերայ ձե՛ր,
Ամենայն նախնիքն մեր առաջինքն
Անկան ի պատերազմունս ի վերայ ձե՛ր,
Վասակ հայր Մուշեղի կորեաւ
Ի վերայ Արշակայ արքայի,
Եւ մեք հանապազ վաստակեալ և աշխատեալ եմք
Ի վերայ թագաւորութեան ազգիդ ձերոյ,
Եւ փոխանակ կեանս առնելոյ ընդ վաստակոցն,
Արդ որք ի թշնամեացն մեռան,
Որք մնացին՝ զայն դուք Արշակունիքդ կոտորեցիք»։

Բուզ., Ե. 37

Մանուելը հիվանդանում է և, զգալով որ պիտի մեռնի, իր տերությունն ու սպարապետությունն իր որդուն տալով՝ պատվիրում է նրան.

Եւ պատուիրէր նմա՝ «հնազանդ, հպատակ կալ
Արքային Արշակայ, և լինել միամիտ.
Ջանալ և վաստակել, և տալ պատերազմ
Փոխանակ աշխարհին Հայոց.
Զանձն քո (տալ), որպէս քաշ նախնիքն,
Ի վերայ աշխարհին մտադիւր մեռանել…
Անուն քաջութեան յերկրի թողցուք…
Եւ ամենևին ի մահուանէ մի՛ երկնչիք…
Եւ ի վերայ… աշխարհի համարձակութեամբ մեռարո՛ւք…
Եւ ի վերայ բնակ տերանց աշխարհիս Արշակունոյ»։

Բուզ., Ե. 44

Նա հիվանդ պառկած է մահճում, նրա շուրջը ժողովված են Հայաստանի բոլոր մեծամեծները և ինքը թագավորն ու թագուհին: Այդ ժամանակ նա իր մարմինը բաց է անում և ամենքի առաջ ցույց տալիս։ Բայց բերենք բառացի: