Էջ:Manuk Abeghyan Collective works vol. 3.djvu/246

Այս էջը հաստատված է

Այս առաջին հարձակումն է։ Երկրորդ անգամ ավելի մեծ ուժով է գալիս Շապուհը։

Յայնմ ժամանակի թագաւորն Պարսից Շապուհ
Ժողովեաց զզօրս իւր անթիւ և անհամար,
Իբրեւ զաւազ առ ափն ծովու.
Եւ փիղս բազումս, զի ոչ գոյր նոցա թիւ։

Ինչքան էլ հայերն շտապում են իրենց զորքը ժողովելու, սակայն պարսիկներն իրենց զորքը երեք մասի բաժանելով՝ երեք տեղով մտնում են Հայոց երկիրն և ասպատակում։ Հայերն էլ ժողովում են իրենց զորքը, այնքան շատ.

Զի ոչ գոյր համար բազմութեանն։

Միևնույն տարում միևնույն ամսի միևնույն օրը ճակատամարտ է լինում երեք տարբեր տեղերում՝ Վասակի, իր եղբայր Բագոսի և Արշակի զորավարությամբ։ Երեք տեղում էլ հայերը հաղթում, կոտորում են պարսիկներին։

Ի պարտութիւն մատնեցան զօրքն Պարսից,
Դարձան ի փախուստ, ցրուեցան, սփռեցան։
Հասանէր զօրավարն Վասակ,
Արկանէր զզօրսն ամենայն փախստէիցն Պարսից.
Ոչ ապրեցուցանէին և ոչ զմի,
Եւ թափեցին աւար բազում և զփիղսն։

Շապուհի բանակի դեմ դուրս է գալիս Արշակ թագավորը։

Ապա անկանէր գիշերի արքայն Արշակ
Ի վերայ բանակին Պարսից,
Եւ անդէն ընդ սուր հանէր զամենեսեան.
Բայց միայն միաձի մազապուր՝
Ճողոպրէր թագաւորն Շապուհ,
Փախուցեալ անկանէր յաշխարհն Պարսից…
Եւ սոքա [հայք]ի կողմանս Պարսից ասպատակէին…
Եւ լցան գանձիւք բազմօք, և զինու, և զարդու,
Եւ բազում աւարաւ, և անչափ մեծութեամբ,
Եւ հարստացան, անցին ըստ չափ։

Բուզ., Դ. 22

Այսպես՝ պարսիկներն իրենք ոչինչ չեն կարողանում անել։ Բայց ահա գալիս է դավաճանությունը։ Հայոց թագավորից ապստամբում է