նախարարներից մեկը—Մերուժան Արծրունին։ Նա առաջնորդ է դառնում պարսիկների առաջվանից ավելի շատ զորքերին, և մինչ Հայոց թագավորն երկրի արևմուտքումն էր գտնվում, հայերի չսպասած կողմից պարսիկները մտնում են Միջնաշխարհը։
Եւ զզօրսն Պարսից պատրաստէին
Առաւել ևս քան զառաջինն,
Եւ առաջնորդ ունէին
Զչարագործն Մերուժանն,
Ասպատակել յաշխարհն Հայոց։
Յանկարծօրէն այրացաւեր
Զերկիրն Հայոց առնէին
Առաջնորդ Մերուժանաւ.
Զորս տային ի կոխումն փղաց,
Եւ զկանայս ընդ ցից սայլից հանէին.
Առնուին, կոտորէին
Զամենայն բնակիչսն վերնագաւառացն Հայոց։
Բայց երբ պարսիկ զորքերն իմանում են, որ Վասակ զորավարը գալիս է իրենց վրա, նրանք շտապով փախչում են դեպի իրենց աշխարհը։
Ապա զհետ կրթէր Վասակ Մամիկոնեան,
Եւ երթայր հասանէր նոցա.
Չուէին ի սահմանս Ատրպատականին։
Իսկ զօրքն թագաւորին Պարսից թողին զգերին,
Եւ փախստական լինէին հանդերձ Մերուժանաւն։
Եւ թափէր անչափ և անթիւ
Զամենայն զառեալ գերութիւնն։
Նորից Մերուժանն առաջնորդ է դառնում, և այս անգամ Շապուհ թագավորն անձամբ՝ իր զորքին գլուխ անցած՝ Հայաստանի արևմտյան կողմից հարձակվում է և ավերում երկիրն այն ժամանակ, երբ Արշակն իր զորքով Ատրպատականի սահմանների վրա զգուշությամբ սպասում էր պարսիկներին։
Այրացաւեր առնէին, և զանթիւ մարդիկ
Արկանէին ի սուր սուսերի իւրեանց.
Եւ զկանայս և զմանկտի հանէին ընդ ցից սայլից,
Զկէսս զոր ի ներքոյ կամացն արկեալ կասուին.
Եւ զարանց բազմութիւնս տային ի կոխումն փղաց.
Եւ զառանց թուոյ զմատաղ մանկտոյն,