Էջ:Manuk Abeghyan Collective works vol. 3.djvu/252

Այս էջը սրբագրված է

վիպական մոտիվ, լինում է Մուշեղի գովաբանությունը, որ տեսանք:

Պարսից պատերազմը, սակայն, դեռ չի վերջանում։ Մուշեղի եղբայր Մանուելը Հայաստան գալով՝ դառնում է սպարապետ, կոտորում է Սուրեն մարզպանի 10 հազար զորքը։ Ապա Շապուհը չորս անգամ նրա վրա մեծամեծ բանակներ է ուղարկում, և Մանուելը բոլորին կոտորում է.

Եւ ճեպեաց Մանուէլ և եհաս ընդդէմ գնդին.
Եւ արկանէր ի սուր զզօրսն Պարսից.
Եւ զԳումանդ Շապուհն սպանանէր։
Եւ դարձեալ ելանէր մեծաւ յաղթութեամբ։

Բուզ., Ե. 39


Հարկանէր և սատակէր,
Ջնջէր զնոսա ի միջոյ.
Եւ գլխովին զՎարազն սպանանէր.
Թափէր զկապուտ սաստիկ,
Զզարդ և զզէն զօրացն,
Եւ դառնայր մեծաւ խաղաղութեամբ։

Բուզ., Ե. 40


Եւ անդէն առ հասարակ
Ընդ սուր հանէր զամենեսեան ի ղակիշն…,
Եւ թափէր աւար բազում,
Եւ ոչ զմի ոչ ապրեցուցանէր ի նոցանէն։

Բուզ., Ե. 41

Վերջին անգամ Պարսից թագավորը դավաճան Մերուժանի գլխավորությամբ զորք է ուղարկում հայերի վրա։ Մերուժանն սպանվում է մարտի ժամանակ, նրա զորագունդն ամբողջ կոտորվում է.

Հարկանէին, սատակէին զնոսա,
Եւ զմի ի նոցանէն ոչ ապրեցուցանէին…
Այլ իբրեւ լուան զօրքն Պարսից,
Զոր թողեալ էր Մերուժանայ ի գաւառն Կորճէից,
Թէ սատակեցաւ Մերուժանն,
Եւ կորաւ գունդն որ ընդ նմա,
Եւ ինքեանք ի Պարսից երկիրն փախստական գնացին։
Եւ Հայոց երկրին լինէր խաղաղութիւն բազում։

Բուզ., Ե. 43

Եվ հայերի այս հաղթությամբ վերջանում է «Պարսից պատերազմը»: Ապա իբրև վերջաբան, ինչպես շատ հերոսական սխրագործություններից