Էջ:Manuk Abeghyan Collective works vol. 3.djvu/346

Այս էջը սրբագրված չէ
Այս էջը սրբագրված չէ


և ի գետ արկանել»: «Զհրեշտականման այրն զՏէր՝ նոյն անհանգիստ հալածանօք վախճանեցուցին, որք և այժմ դեռ ևս անյագութեամբ քինով ընդ մեռելոյն կագին»։ «Անարատ և յամենեցունց յարգելի յոյսն տէր Խոսրովիկ, չև ևս հասեալ ի սահմանս մեր, մինչդեռ գայր ի ճանապարհի, և լուան՝ ռրպէս ի վերայ թշնամոլ ընդդէմ զինեցան, ասելով. «Ահա ո՞ւր գայ միւս ևս Թարգմանն»: Եվ սա ճանապարհին մեռնում է։ Նա հիշում է նույնպես և տեր Արրահամ եպիսկոպոսին և ուրիշներին, և ավելացնում է վերջը, թե «առ մեօք իսկ և ի մերում ժամանակի եղեալ տեսաք զայս ամենայն», և ապա հիշում է նաև սուբ Ներսեսին և Սահակին: Թուղթը վերջացնում է ասելով, թե թեպետ Վահանից շատերը բարիքներ են տեսել, բայց տեսնելով նրա օրըստօրե փառավորությունը, շատերը կլինեին, որ եթե հնար գտնեին, «առ նախանձու չհատուցանէին զբարի փոխարէնս՝ փոխանակ քո տեառնդ բարւոյն, այլ զնոցուն հակառակսն»:

։ Տավոք, Թղթի աչս մ ասից պակասում վ մի կտոր, իսկ մի քանի տող ևս աղճատված Հ՛ երևում և մոթն է, բայց և այնպես մնացածից պարզ¬ վում է, որ այն պայքարը, որ Սահակի ու Մաշտոցի օրով կար հունասեր¬ ների և նրանց հսւկառակորւթւերի մեջ, նրանց մահից հետս, Տ-րգ դարի երկրորդ կեսին, ավելի ևս սաստկացած է եղել, դառնալով հունական գիտություն սիրող ազգայինների ու պարսկասերների կռիվ։ Հակառակորդ– տգետ աբեղաները չեն ըմբռնել հունական ուսում ստացած թարգմանիչ¬ ների կոզտոլրական դերը։ Կոզտուրական պայքարը նրանց կողքից վե¬ րածվել ւէ թշնամական կռվի, հալածանքի, որի ժամանակ, անձնական շահերի համար, անգամ անթույլատրելի միջոցների են դիմել՝ կաշառք, զրպարտություն, անվանարկությոմէ, հափշտակություն։ Նրանց զոհերից մեկն եղել կ էլ Վաղար Փարպեցին, բայց նա կարողացել է պաշտպանհլ իրեն։ Վազարը չի հիշում, թե իրեն հալածող աբեղաներն ինչ կուսակցու¬ թյան մարդիկ են եղել։ Ոչ մի հիմք չկա նրանց համարելու ասորական՛ հոսանքի մարդիկ, ինչպես ընդռմւում են։ Ասորական «ուղղափառ» եկե¬ ղեցին Տ-րդ դարի վերջերին արդեն չափազանց թոզացած ւէր ամբողջ Պարսկաստանում, նա ինքը ձդտում էր հովանավորություՍ գտնելու հա¬ յոց եկեղեցու կողմից ընդդեմ նեստորականների, որոնց պաշտպանում էր Պարսից կառավարությունը։ Այս դեպքում էլ, ինչպես առաջ, դործել է պարսից պետական քաղաքականոլթյոմւն ընդդեմ հույների և հունասեր հայերի, բայց այժմ ոչ ասորիների ձեռով, ինչպես առաջ էր։ նրանց դերն արդեն վերջացած էր Հայաստանում, ինչպես և նրանց լեզվի կիրառու– թյոմւը հայոց եկեղեցիներում։ Այժմ պարսիկները հենվում էին մի նոր մեծ հոսանքի վրա, որ նրանք առաջ էին բերել հայերի մեջ, դա պարսկա¬ սերների «յոգևախումբ» բազմությունն էր, որին պատկանող անհատ¬ ներից շատերը, նույնիսկ երևելի տոհմերից, ընդունում էին մոդական– կրոնը՝ պարսկական կառավարությանը հաճոյանալու համար։ Թեպետ Նուարսակի դաշնադրությամբ Վահանի պահանջն եղել էյջ - 851 -