Էջ:Manuk Abeghyan Collective works vol. 3.djvu/381

Այս էջը սրբագրված է

Այն ժամանակ «Բդեշխն ինքը վեր կացավ, գնաց նրա մոտ գազանացած, և ծառաների հետ քարշ էր տալիս նրան իր տեղը: Իսկ նա աղաղակում և ասում էր. «Տե՛ր Հիսուս, օգնիր ինձ»: Եվ խիստ սաստիկ բրածեծ էր անում նրան. ոչ ոք չէր կարողանում նրա բարկությունն իջեցնել: Այն ժամանակ իմաց տվին եղբորը՝ Ջոջիկին. եկավ, բայց նա էլ չկարողացավ նրա բարկությունն իջեցնել. նրան էլ արհամարհանքով քշեց դուրս: Եվ խիստ ու անողորմ կերպով սաստկացրեց հարվածնքերը, մինչև որ նրա վրա ոչ մի ողջ տեղ չմնաց բրածեծ անելուց: Եվ ընկած մնացել էր ինչպես մեռել, իսկ Բդեշխ ավելի ևս զայրացած՝ հայհոյում էր աստուծուն և նրա հայրերին: Եվ երբ շատ հարվածներից հետո՝ թուլացած ուշագնաց եղավ երանելին, հրամայեց, որ նրան ետ քաշեն իր տեղը: Կարծում էր թե մեռել է»:

Մյուս առավոտյան Բդեշխը վե կացավ գնաց Շուշանիկին տեսնելու: Երբ տեսավ, որ դեռ կենդանի է, պահապաններ կարգեց, որ ոչ ոքի չթողնեն՝ նրա մոտ մտնի, ոչ տղամարդու, ոչ կինմարդու, որպեսզի նույն չարչարանքով մեռնի: Հրամայեց, որ միայն գարի հաց ու ջուր տան, և ինքը գնաց աշխարհի գործին: Իսկ երանելին ամենևին չվախեցավ, այլ գոհ էր, որ չարչարանքի արժանացավ իր հավատքի համար և «իր ուզածը եղավ՝ ազատվեց ուրացողի հետ հաղորդություն (ամուսնական հարաբերություն) ունենալուց»:

Այսպես ուրեմն, ամեն ինչ վերջացած էր այդ երկուսի մեջ: Հաղթեց թույլ ու անօգնական կինը, որ ոչ ոք չուներ իր մոտ հայրական ընտանիքի մերձավորներից, որ պաշտպաներ, գոնե մխիթարեր նրան: Միայն նրա տեգրը, Ջոջիկը կար բարի սրտով, բայց նա էլ անզոր էր իր «գազանացած» եղբոր առաջ: Այսպիսի պարագաներում հին երկերի մեջ քահանան է հանդես գալիս իբրև սփոփիչ:

Եկավ դարձյալ Բդեշխի դռան քահանան,- շարունակում է վիպագիրը,- աղաչում էր պահապաններին, որ թողնեն իրեն տեսնել տիկնոջը: Եվ ի՞նչ տեսավ նա: Կնոջ ամբողջ մարմինն ուռած էր, արյունը կպած նրա շուրջը, և դրանից նա չէր կարողանում կանգնել: Քահանան լալիս էր դառնաես, Շոիշանիկն ասաց.

- Մի՛ լար իմ վրա, որովհետև… այս չարչարանքով սրբվեցի ամպարիշտ մարդու պիղծ անկողնից և ես ուրախ եմ իմ այս չարչարանքի համար, որովհետև դրանով կհանդիպեմ իմ հայրերի բարի ժառանգությանը…

Քահանան աղաչում էր նրան, որ մի բան ուտի. նա թեպետ ուզում էր ուտել, բայց սաստիկ ցավերից չէր կարողանում: Ապա մի քիչ ճաշակեց գարի հացից ու ջրից, և դարձյալ գիշեր ցերեկ անդադար աղոթք էր անում այնտեղ, ուր փակել էին նրան:

Այն ժամանակներում ահ եղավ մի տեղին: Շուշանիկի արդիներին տանում էին ամբրոց. Կուր գետից անցնելու ժամանակ որդիներից մեկը խեղդվեց: Բդեշխն ու ամբողջ աշխարհը սուգ էին անում նրա համար,