Գ) «Անանիայի Շիրակայնայ Համառողի յաղագա կշռոց և չափուց» Այս գրվածքի մեջ հեղինակը հիշում է զանազան ազգերի մեջ գործածված կշիռներն ու լափերն իրենց անուններով ու միմյանց համապատասխանությամբ:
Դ) «Յաղագս հարցման և լուծման», թվաբանական խնդիրների մի ժողոովածու է սա։ Ուրիշ ձեռագիրների մեջ վերնագիրն է, «Անանիայի Շիրակունւոյ՝ յաղագս կատարման համաբողութեան և կերպից հարցմանն։ Այս վերնագրից հետո գալիս է մի առաջարան։ Դրանից երևում է, որ, ինչպես ճիշտ կռահել են, Շիրակացին խնդիրներից առաջ դրել է թվաբանական չորս գործողությունների մասին, որ նա անվանում է՝ ընդունելութիւնն (գումարում) բացադրութիւն (= հանում), բազմապատիկք և րաժանմունք։ Վերջերս հայտաբերված է և նրա այդ դասագիրքը, տեսական մասը, միայն առաջին երեք դործոզությունները, գործնական վարժության համար դրված օրինակների շարքերով։ Բազմապատկության օրինակը հասցրած է մինչև 80.000.000։ Շիրակացու այս խնդիրների ժողովածուն, որ, ինչպես երևում է, ամբողջությամբ չէ, շատ հետաքրքիր մի գործ թե՛ իբրև առաջին այդ տիպի աշխատությոմ մեր գրականության մեջ և թե՛ իր բովանդակությամբ։ Շիրակացին խնդիրների նյութն առել է իր ժամանակի կյանքից, ուստի և այդ ժողովածուի մեջ կան բաւականաչափ տեղեկություններ պատմության, սովորությունների և տեղագրության վերաբերյալ, ինչպես են՝ որսորդություն, վաճառականություն, զինվորական կյանք, այլև եկեղեցու մասին։ Շատ բան պտտում է Կամսարականների պատմաբանական անձերի շուրջ. խնդիրներից 6-ի մեջ հիշատակվում են այդ տոհմի մարզիկը։ Բերենք այստեղ իբրև օրինակ առաջին խնդիրը։
«Ա. Հարցումն, Այսպէս լուայ ի հաւրէն իմմէ, եթէ ի ժամանակի պատերազմացն Հայոց ընդ Պարսս սաստիկ քաջութիւնք լինէին ի Կամսարականէն Զուրակայ, որպէս թէ ամսալրեայ ալորբք երիցս յարձակեալ ի վերայ զալրացն Պարսից՝ և հարկանէր յառաջնոլմն զկէս գարուն, և ի հետ մտեալ հարկանէր երկրորդումն զչսրրռրդ մասն զալրուն, և յերրորդումն զմետասաներորդն։ Եւ մնացեալքն անկանէին փախստեայ ի Նախճաւան, թուով [=280]։
Արդ պարտիմք և մեք իմանալ մնացելովքս, եթէ յառաջ քան զկոտո–րումն որչա՞փ էին։
Խնդիրների վերջում դրված են պատասխանները: Առաջին խնդրի