և ընդ ամենայն հիլսիսականս և ընդ արևելս ի հետիոտս դնալով տեսար զդործ քաջաց և նախնեացտ (էջ 293)։ Նա եղել է իր պատմած դեպքերի ժամանակակից, շատ բանի ականատես, հավանորեն եկեղեցական թերևս Արծրունի է Թե ո՛վ է նրանից խնդրել գրել այդ Պատմությունը, այդ հայտնի չէ։ Ամենայն հավանականոլթեամր՝ Գագիկ Արծրունի թագավորը չբավարարվելով Թովմա Արծրունու երկով՝ մի երկրորդ պատմիչի էլ գրել է տվել իր ժամանակի պատմությունը, որի մեջ փառաբանված լիներ ինքն իր եղբայրների հետ և իր հայրը։ Պատմության աոաջին մասը, որ սկզբից թերի է, վերջից ունի այս ծանոթությունը «Կատարեցաւ կարգ ծննդաբանութեան երից որդւոց մեծանուն և քաջամարտիկ իշխանին Գրիգորի, յորում և գործք նորին ամենայաջողակը և զրաւ նորուն ի դաւելոյ ոմանց Հայաստանեայց և Պարսից և ողբք ի վերայ նորին (էջ 268)։ Շարունակությունը, երկրորդ մասը, որի վերնադիրը չի մնացել («Չորրորդ դպրութիւն։ բառերը հրատարակշի ավելացրածն է, իրր Թովմա Արծրունու Պատմության չորրորդ մաս), վերաբերում է առանձնապես Գագիկ թագավորին։ Սրան է դիմում նա, անշուշտ, երբ գրում է. «Զոր և ես քեղ, սիրելի՛ քաջ, և քաջի արանց նախնական, որ և զպատմութիւնս յինէն պահանջեցեր, ոչ իբրույայլոց համրաւուց տեղեկացեալ ընծայեալ արձանացուցանեմ քեզ ստայօդ բանից պաճոմեալ առասպելս, այլ ականատես և ականջալուր, և իմով իսկ (ձեռօք ջօշափեայ) պատմեմ քեզ հալտստապէս ղեղելոցն զարմանս)։ (Էջ 290 և հտն.)։ Այս Անանուն պատմիչն իր ամբողջ Պատմության մեջ շարունակ մեծամեծ դովեստներ է տալիս Գագիկին։ Մինչդեռ Հովհաննես Պատմադրին զայրացնում է «թադակերպեալ իշխանտ Գագիկի «թագավորս տիտղոսն ստանալը Յուսոսիից, որովհետև դրանով թոզանում էր հայկական իշխանությունը և կործանում էր պատրաստվում Սմբատ թագավորի մեծ ջանքերով ընդարձակած և Ատրպատականի ոստիկանից անկախ դարձրած տերության համար, այս անանուն պատմիչը մեղքը ձգում է Սմբատ թագավորի վրա և սքանչացած նկարագրում է, թե ինչպես Ատրպատականի ոստիկան Յուսոսիը նրան թագավորեցնելով) զարդարում է. «Ել եդեալ թադ ի գլուխ նորա զուտ ոսկի րազմարուեստ յօրինմամր, հիուսեալ մարդարտովք և մեծագնի ակամրք պատուականօք, զոր ոչ բաեմ պատմել։ Ել զգեցուցեալ ոսկեզարդ պատմուճան միանգամայն և գոտի սուսերալ, հանդերձ ոսկեհուռն փայլեալ զարդոլ, որ ի վեր քան զմիտս և ղրան անցան է պատմոզացլ և հեծեալ յերիվարն քաջակազմ ոսկեհրաշ սարուցն՝ փայլէր իբրև զարեդակն ի մէջ աստեղաց, և բազմութիլնք զօրացն սպառազինեալ յաջմէ և յահեկէ՝ թնդմունք ճայթմանը և փայլատակմունք սուսերաց, դոչմունք փողոց և հնչմունք եղչերաց, վանդիւնք սրնդաց և հեշտալուր քնարացն, տալիղք հանդերձ դրօշխք նշանաց առաջին և զկնի, և ի ձայնն ահեղ զհետ դղրդեալ բանակն արքունական զօրուն։ Եվ այսպիսի փառավորութեամբ հաստատեալ տայ ի։ - 500 -
Էջ:Manuk Abeghyan Collective works vol. 3.djvu/495
Այս էջը սրբագրված է