Էջ:Manuk Abeghyan Collective works vol. 3.djvu/596

Այս էջը սրբագրված է

քանի որ աստված ոչինչ չի պատասխանում, բանաստեղծին մնում է միաչն եզրակացություններ հանել աստուծու արարքներից ու ստորոգելիներից և նրա հետ մի աղերսախառն դատ վարել, թե անպատճառ պիտի փրկի իրեն: Մյուս կողմից, սակայն, բանաստեղծը սոսկումի մեջ է աստուծու առաջ, որովհետև նա ինչքան բարի հայր է, նույնքան և արդար դատա¬ վոր է։ Ուստի կարող է պատահել, որ բանաստեղծը ոչ միայն աստուծաու հետ չմիանա, այլ նույնիսկ մեղավոր լինի, քանի որ ամենայն րոպե կարող է գալ վերջին դատաստանը, որ ինչքան էլ հեռու լինի մարդկու¬ թյունից, անհատի համար ամեն վայրկյան գալիս է մահով: Այս պատ¬ ճառով աստված, իսկապես քրիստոս, ամենից առաջ և ավելի հաճախ ներկայանում է բանաստեղծին իրբև «գաղտնիքների տեսնողն դատա¬ վոր, որի ահավոր ձայնը շարունակ ուժգին հնչում է արդեն նրա ական¬ ջին։ նրա սիրտը դրանից ամբոխվում է, միտքը սասանում, ներսում սկսվում է մի զորեղ կռիվ չար ու բարի հուզմունքների, որոնք երկու ներհակ բանակի բաժանված՝ միմյանց հետ միշտ ընդհարվում են,— որովհետև դատաստանի սարսափը միշա կա նրա առաջ, — և նրան ձգում են ամենավարան տարակուսանքի մեջ, նա շարուակ զգում է իրեն ինչ¬ պես մի հանցավոր՝ կանգնած դատավորի առաջ, ինչպես մի եղեռնագործ, որ առաջուց գիտե, թե իրեն սոսկալի պատիժներ պիտի տան։ Եվ վերջա¬ պես տեսնում է, իրեն ինչպես մի դատապարտված. «Ահ, դուր և որո– գայթ անճողոպրելի… տագնապալ մեծաւ առ դուրս ինձ հասեալ՝ զամօթն մշտնջենավոր աստծուն գծագրել»: Ազատվելու ոչ մի միջոց չկա, բայց եթե դարձյալ հուսալով աստուծու շնորհին՝ բանալ իր վիրավոր սրտի խոր¬ քը, նկարագրել իր հոգին, խոստովանելով տարածել իր մեղքերը, միա¬ ժամանակ և գիտակցելով իր ոչնչությունը՝ փառաբանել ասաուծոլ մե¬ ծությունն ու բարությունը։ Դրա համար է հենց, որ նրա խռովահույզ սրտից բխում է նրա խոս¬ քը ասաուծու հետ ինչպես մի «հառաչանքի ձայն, սրաի հեծություն, ողբ ու աղաղակ», որից նրա անձը տոչորվում, ճենճերվում ու հալվում է ողջակիզվելով։ Այս է– ահա ամբողջ Ողբերգության «միագոյ իրի հրաշակերտու– թինը»։ Ամեն «բան», ինչպես կոչում է հեղինակն իր այս քնարերգու¬ թյան գլուխները, այդ «միագոյ իրի» բարդումը, կուտակումն է, ներքին հուզման ու շարժմունքի մի մի կողմերի պատկերացումը, ահ ու սար¬ սափի ցուցումը, գետնաքարշ ու աղեխարշ պաղատանքը, սրտի գաղտ¬ նարանի բացատրությանը, անձի քստմնումը մեղքի առաջ ու տենչանքը վեր խոյանալ, հասնել «լույսի» աղբյուրներին։ Ամեն ինչ թանձր գույներով նկարած և մարդկային հոդոր և նույնիսկ մարմնի բոլոր ուժով զգացած։ Շարուակ խորասուզվելով ինքն իր մեջ՝ վերլուծում նա իր մեղավոր հոգին, շարոմւակ մտածելով աստուծու վրա՝ ճգնում է կտրվել զգալի աշ¬ խարհից և չկարողանալով դրան հասնել մեղադրում է իրեն։

- 601 -