Էջ:Manuk Abeghyan Collective works vol. 3.djvu/639

Այս էջը սրբագրված է

Մի կարևոր խնդիր, սակայն, ուշադրության չի առնվում մեր նշանագրերի արտաքին ձևերի նկատմամբ։ Այդ այն է, թե Մաշտոցը, որ հետևել է հունական ալփաբետին, ինչո՞ւ ուղղակի լի փոխ առել այդ ալփարետը՝ վրան ավելացնելով նշանագրեր այն հնչյունների համար, որոնք չկան հունարենում. կամ թե ինչո՞ւ նա չի առել ասորական դրությունը՝ նույնպես վարվելով դրա հետ։ Դրա պատասխանը պարղ է։ Ինչպես վերևում հիշվեց, Հայաստանն այն ժամանակ բաժանված էր երկու մասի։ Արևմտյանը հռոմեական կայսրությանն էր հպատակվում, այնտեղ պաշտոնական լեզուն էր հունարենը։ Իսկ արևելյանը Պարսկաստանին էր ենթակա, այստեղ էլ պարսկերենի հետ ընդունված էր ասորերենը։ Արդ, եթե Մաշտոցը հունարեն ալփարետն ընդուներ. Արևելքում չէր թույլատրվի այդ։ Նույնպես և ասորերենն Արևմուտքում չէր անցնի։ Դրա համար և Մաշտոցը հայկական այբբենը նոր ձևերով է կազմել, որպեսզի այգ արգելառիթ հանգամանքները վերանային, և հնարավոր լիներ ամեն տեղ հայերի մեջ մտցնել հայերեն լեզվով դպրությունը։

ԵՐԿՐՈՐԴ ՀԱՎԵԼՎԱԾ

Փ. ԲՈԻԶԱՆԴԻ ՀԱՏՈՑ ՊԱՏՄՈԻԹՑԱՆ ԱՌԱՋԻՆ ԵՎ ԵՐԿՐՈՐԴ ԴՊՐՈԻԹՅՈԻՆՆԵՐԻ ԽՆԴԻՐԸ


Այս խնդիրը, որով զբաղվել են շատերը, դրական նշանակություն չունի, բայց դա դեռ չի կորցրել իր բանասիրական հետաքրքրությունը։ Ինչպես իր տեղում ասվեց, Բուզանդն իր գրքի մասերը կոչել է «դպրութիւն»։ Արդ՝ այդգրքի մեջ կան միայն երրորգ, չորրորգ, հինգերորգ և վեցերորգ դպրությունները։ Նույնպես և ցանկերի վերնագիրների մեջ, որոնք են՝ ոհոստումն երրորգււ, «Չորրորդ դպրութիւն Բիւզանդեայ», «Հինգերորգ դպրութիւն Բիւզանդեայ», իսկ վեցերորդը՝ լոկ «Բիւզանդեայ» Գրքի սկզբում կա մի առաջարան «Խոստաբանութիւն նախագիտելի» վերնագրով։ Այս սկսվում է այսպես, «Այս ինչ է ի դպրութիւնս երրորդ պատմութեանցս, ժամանակագիր կանոնք մատենից, և առ դպրութիւնք երեք, այսինքն են սոքա չորք մատեանք և չորեքին միոյ իրաց յիշատակարանք են»։ Այս առաջարանը, ինչպես բովանդակությունից երևում է, վերաբերում մեզ հասած չորս դպրություններին։