Էջ:Manuk Abeghyan Collective works vol. 4.djvu/16

Այս էջը սրբագրված չէ

ԵՐՐՈՐԴ ՇՐՋԱՆ

ՎԵՐԱԾՆՈՒԹՅԱՆ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ԿՅԱՆՔԻ ԵՎ ԱՇԽԱՐՀԱՅԵՑՈՒԹՅԱՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ

1. Վերածնություն։—Հայով հին գրականության երրորդ շրջանը (11—17–րդ դար) արտահայտություն է գլխավորապես հայկական վերածնության: Արդարն դեռ շարունակվում են հին գրական տեսակները` մեկնություն, ճառ, հոգևոր երգ և այլն, բայց աշխարհիկ տարրը հետզհետե ավելի է մտնում եկեղեցական ստեղծած գրականության մեջ` առաջ են գալիս գրական նոր թեմաներ և նոր տեսակներ, նոր լեզվով հորինված, մինչն որ լինում է մեր գրականության աշխարհականացումը: Առանձնապես բանաստեղծությունը բոլորովին փոխում է իր բովանդկությամբ ու ձևով, և մեր հին քնարերգությունը ձեռք է բերում գրեթե բոլոր կարևոր թեմաները:

Այս փոփոխությունը հետևանք էր կյանքի և աշխայրհայեցոuթյան փոփոխության։ Մինչդեռ քրիստոնյա աշխարհի ուրիշ կողմերում դեռ ընդհանրապես իշխում էր թանձր միջնադարը, 11֊րդ դարի առաջին կեսին արդեն մեր կյանքի ու մտածողոթյան մեջ մտել էր մի հեղաշրջում, որով կրոնա-ճգնավորական ոգին տակավ առ տակավ տեղի էր տալիս մի ուրիշ ոգու դիմաց, և առաջ էր գալիս ինքնուրույն վերածնություն, որից չէր կարող չազդվել և հոգևորականը[1]։ Թե երբ է եղել այդ փոփոխության և մեր հայկական վերածնության սկիզբը, այդ դժվար է որոշել։ Ոչ մի գրական նոր հոսանք,— ինչպես և


  1. Հին ու այս շրջանի գրականության մասին՝ Մ․ Աբեղյան, Համառոտություն հայ ժողովրդական վեպի և հին գրականության պատմության, դասընթաց