Էջ:Manuk Abeghyan Collective works vol. 8.djvu/5

Այս էջը սրբագրված է

մեծապես նպաստել են հայ տերմինաշինության մշակմանն ու զարգացմանը, հարստացրել ժամանակակից հայերենի բաոապաշարը.

Մ. Աբեղյանը հիմնադիրնը հիմնադիրն է հայ բանահյուսական բնագրագիատության, նրա երկարամյա տքնաջան աշխաաանքի շնորհիվ՝ ժամանակին հրապարակ են հանվել «Սասնա ծռեր» հերոսավեպի շուրջը հինգ տասնյակ պատումների (Կ. Մելիք-Օհանջանյանի աշխատակցությամբ), հայ միջնադարյան գուսանական հայրենների և անտունիների, ինչպես նաև ուշ շրշանի ժողովրդական երգերի(խաղիկներ) գիտաքննական բնագրերը՝ տարբերակների մանրակրկիտ համադրումով, պատմա-աղբյուրագիտական ներածություններով ու ծանոթագրություններով։ Պատմական ու բնագրագիտական բացառիկ արժեք ունի Մ. Աբեղյանի տասնամյա աշխատանքի արդյունք հանդիսացող Մ. Խորենացու Հայոց պատմության քննական-րաղդատական բնագիքր (Սեթ Հարությունյանի աշխատակցությամբ)։

Այս աշխատությունները ես դուրս են մնացել ներկա ութ հատորյակից։ Ըստ ամենայնի որինակելի և մեծարժեք այս աշխատությունների վերահրատարակությունն ունի, անշուշտ, գիտական կարևորություն և պետք է դառնա սովետահայ բանասիրության առաջիկա անելիքներից:

Նախնական ծրագրով սույն հատորում պետք է ընդգրկվեին նաև Մ. Արեղյանի նամակները, բայց հատորի աոանց այդ էլ ստվար ծավալը հարկագրեք դրանց հրապարակումը թողնել ապագային, հայագետի գիտական ժաոանգության գալիք հրատարակություններում: