Այս էջը հաստատված է

Ծովուն մոտն էինք։ Ինձ կը թվեք թե իր անձը կ’ուգար փոթորկոտ խորունկներեն ծովուն։
Խենթ թևերով փարեցա իրեն ու նվազուն համբուրեցի աչքերը, որ ալ պիտի չվառեին ցանկությունովը ինձ տեսնելու…
Զինք տարի ամայի բլուրին՝ ուր գիշերը գեղեցիկ էր, բայց, ափսո՜ս, ա՛լ չէր կրնար զիս սիրել…
Ու գլուխես ծունկին՝ ես լացի երկա՜ր, երկա՜ր…

ԱՆՎԵՐՆԱԳԻՐ

Այս իրիկուն նայվածքս ճառագայթի մը անբծությունը ունի, իմ սիրականս.
Հիվանդ լուսնի գիշերները չունին այնքան անդորրություն, որքան հոգիս՝ այս իրիկուն…
Ի՜նչ երգեր կ’իմանամ հեռու, հեռու ծովերե…
Եվ ի՜նչ սերեր կ’երագեմ, գլուխս այս քարին…
Ահ, սիրականս, եթե գայիր այս իրիկուն, հավատա՛, ասադ կ’բլլայի ես…