Այս էջը հաստատված է
2․

Իրիկուն մը, ծովի ափին,
Իմ սիրականս տեսա սակայն…
Տրտում-տրտում կը քալեր ան,
Աչքը գետնին,
Ծովի ափին…
Օ, ավելի՛ մեծ ու շքեղ էր քան առաջ.
Ծաղի՛կ մըն էր, նվա՛գ մըն էր, երկի՛նք մըն էր կարծես մըթին՝
Ուրկե շիթ-շիթ քաղցրություններ վար կը կաթին…
Երբ զիս տեսավ՝ այնպե՜ս, այնպե՜ս տժգունեցավ,
Բայց ժպտեցավ…

3․

Հին հոգիիս կը մտածեր.
Կը մտածեր մութ-լուսնալույս գիշերներուն,
Համբույրներուն՝
Որ հոգիես
Գանձերու պես,
Իր հոգիին
Կը տրվեին,
Ծովի ափին…
Կը մտածեր երազներուն,
Զոր ես ամեն մեկ իրիկուն,
Նվաղանքով աչքըս լեցուն,
Կը պատմեի՝
Երբ կ’երթայինք, ձեռքըս մեջքին,
Ծովի ափին…


Դեռ չէ՜ր գիտեր թե ի՛նչ հովեր էին անցեր
Իմ հոգիես.
Աչքերը դեռ չէր տեսեր․․․