Այս էջը հաստատված է

Ճիշտ նույն պահուն իմ հոգին
— Հուշերըս հոս տկա՛ր են —
Սիրո մեկ մութ կատարեն
Կարտասվեր լուռ, անձկագին…

Մեռա՜ծ օրեր. բայց հստակ
Կը հիշեմ դեռ ամեն բան,
Աշունով լի էր ճամբան,
Ու մութ էր, մութ, ծառին տակ…

ԳԵՐԱԳՈԻՅՆ ԱՊԱՎԵՆԸ


Քանի օր է, Տառապանքը, քրքջալով,
«Ալ դուն ի՛մն ես, հպարտ տղա», կ’ըսե ինծի,
«Ալ մ’երազեր ո՛չ հորիզոն, ո՛չ կապույտ ծով,
Պիտի գիշերն այդ աչքերուդ մեջ թևածի.
Ալ դուն ի՛մն ես, հպարտ տղա», կ’ըսե ինծի:

Ու ես, ժպտուն, աչքերըս գոց, կ’ըսեմ իրեն.
«Դու թշնամի՞… Տես, ամեն վարդ կը թարշամի
Գիշերին մեջ. գիշերին մեջ, լուռ կը նիրհեն
Դեղեր ոսկրի որ Կյա՛նքն կին… Դու թշնամի՞.
Ահ, միմիայն կամքս ա՛յն ատեն կը կարկամի,
Եթե կրնաս ջնջել բարի Մահն աշխարհեն…»

ԱՆԲԱԽՏ ԾԱՂԻԿ


Հոգիս իր մեջ ծաղիկ մ’ուներ,
Ծաղիկ մ’այնպես նուրբ, տրտմալի,
Որ համրորեն, լուո, կը հալի՝
Եթե չիջնեն ոսկի շիթեր…

Ո՛չ մեկ հոգի կրցավ անոր
Տալ այդ հեղուկն աստվածային.