Այս էջը հաստատված է

Մըտածումես ու հավատքես ավելի
Հոգիս, միշտ
Թեև անվիշտ,
Բայց և լի՜
Մութ ըղձանքովն անկարելի համբույրին
Աստվածուհվս մը աչքին…
 
Ծո՜վը։ Նըման մեռնող որբուկ մանուկեն.
Երկինք մ’ուրկե աստղերն հոգնած կը թափին։
Գիշեր է։
Հոգիս գըրկած՝
— Ինչպե՞ս, ինչպե՞ս, Տե՛ր Աստված ―
Անցնիմ այսքան վիհերե…

Բայց ի՜նչ ճերմակ, բայց ի՜նչ ուրախ գիշեր է.
Կարծես իրա՛վ Աստված մ’ըլլար՝
Որ մարդերուն ցավին համար
Քրքըջա՜ր…
Լելակի բույր մը վարեն,
Ու նորե՛ն, ու նորե՛ն,
Վախկոտ, հևքոտ հոգիես դուրս կը նային
Կապույտ աչքերն Երազին…

Ա՜հ, կը ներե՞
― Այնպե՜ս ճերմակ, այնպե՜ս ուրախ գիշեր է ―
Ճակատագիրն արդյոք ինծի այս գիշեր…

Սրտիս վրա, հույսի տեղ՝ սև՛, սև փուշեր…

ԳԱՐՆԱՆ ԴԵՄ

Բնության փառքն է ահա, արքայորեն շողշողուն.
Ահա արևն է արբշռուն, լու՜յսը, լու՜յսը հեթանոս
Որ հև ի հև, հորդահոս, կապույտն ի վար կը թափի,
Վերազարթած հողին տալու անույշ հույզերեն ավիշին…
Միջօրե է. Գարնան հեշտի՜ն միջօրե.
Սև տատասկեն մինչև լեյլան, մինչև վարդերն հրագեղ,
Խոլ հեշտանքով մ’ահա գինով՝ արև՜, արև՜ կը խմեն…