Այս էջը հաստատված է
Ամպերուն խըղճին վրա
Աստղեր կան ու չկա՜ն...
Դեռ կուլա՜, դեռ կուլա՜
Մեռնող երգն աղջըկան.
Հոգիիս սուգին վըրա
Սերեր կան ու չըկա՜ն...
Հոգիս կը տանջե
Ջութակ մը հեռու.
Իզո՜ւր շուքերու
Կը նայիմ — Ան չէ՜...
Ահ, նվագը՜ն այս խոր
Ամառ գիշերվան.
Կարծես թե կուլան
Աստղերը բոլոր...
Իզո՜ւր շուքերու
Կը նայիմ — Ան չէ՜,
Հոգիս կը տանդե
Հոգի մը հեոու...
Պըզտի՛կ աղջիկ, աղվո՛ր աղջիկ,
Ինձմե հեռու.
Կը վայլեն քու վարդ ու հասմիկ
Լոկ աստղերու...
Իզո՛ւր ճակատըդ ինձ կ՚երկարես
Որ համրուրեմ.
Թախիծն առավ լույսն աչքերես,
Ու ես կո՜ւյր եմ...