Ավերակե ավերակ,
Լուսնի լույսովը օծուն,
Հոգվույս ճամբան կը փնտրե.
Ա՜հ, սփոփա՛նքը իր երգին…
Խաղաղությո՜ւն…
Այս իրիկուն,
Աստղերն որքա՜ն են վճիտ,
Ինչպես շիթերն արցունքի՝
Որ կը թափին երբ մարդ կ’իյնա աղոթքի…
Խաղաղությո՜ւն։
Ու այս ձա՜յնը,
Բայց ծաղիկե զատ ո՛չ մեկ իր կա այստեղ.
Ահ, այս ձա՜յնը, այսպես խաղաղ ու տրտում
Անհո՞ւնն է.
Ձայն կը լսեմ, կարծես թե,
Լռության այս անրջահև երգին մեջ․․․
Խաղաղությո՜ւն։