Երբ սկսի քերթվածն հիվանդ երկնքին,
Ժպտի՜լ, ժպտի՜լ՝
Ցավին համար այս կյանքին…
Որքա՜ն կանաչ մարգերուն մեջ.
Որքա՜ն նվագ թռչունի.
Հարկավ ամեն իրիկուն, սա հեթանոս կատարներեն,
Հովը, մազերը թափած,
Կուգա երգել այս դրացի ու դյութական անտառին մեջ…
Խաղաղության ու Տրտմության այս հյուղակին սեմին նստած,
Երբ սկսի քերթվածն հիվանդ երկնքին,
Ինչպե՜ս, ինչպե՜ս պիտի ըմպեմ հաշիշը մութ գույներուն,
Ու երազեմ, աչքերըս գոց, նվաղագին,
Երբ սկսի քերթվածն հիվանդ երկնքին…