Այս էջը հաստատված է

Թող քեզ հըծծե Երազն իր հին
Որ զիս այսքա՜ն ըրավ գունատ․․․

Ու թող մեռնի հոգիս այդպե՛ս․―
Հպա՛րտ՝ հպարտ մարմնիդ վըրա.
Լոկ իր Երազն հըծծելով քեզ․․․

Զի ես կուզեմ որ ան սուրա՜
Մահվան գըրկին մեջ իսկ ինկած․
ես սիրեցի քեզ իբր աստված․․․


ՎԵՐԵԼՔ


Հասա՜, հասա՜, հոգիիս հետ,
Ոսկի դուռներն անհունին.
Մտածումներըս կը տժգունին,
Կ’ըլլան հույզե՛րս իսկ անհետ…

Այս ի՛նչ գիշեր է տարորեն․․․
Այս ի՛նչ երկինք ու աստղեր․․․
Կարծես մարմինս եմ ալ թաղեր
Ու կը փախչի՛մ ղաշտերեն․․․

Կը ծընրադրե՛մ քեզի, ո՜վ Սեր,
Դո՛ւն բերիր զիս մինչև հոս.
Առաջ անդո՜ւնդըն էր ու քաոս.
Հիմա աստղե՜ր ու աստղե՜ր․․․


ՄԵԾ ԳԻՇԵՐԻՆ ՄԵՋ


Մե՜ծ Գիշերին մեջ կ’ընկղմիմ նորեն,
Միակ ուղևորն եմ անբավ ճամբուն.
Մութ է, շա՛տ անցեր եմ լապտերներեն,
Ու պիտի երթա՜մ դեռ գիշերն ի բուն…