Այս էջը հաստատված է

Լըռությո՜ւնն այդ մութ…
Աչքերըն իր ունին
Թախի՛ծն անհունին…

«Ինչո՞ւ, քույր, ինչո՞ւ…»
Արցո՛ւնք մ’ալ կ’իյնա
Ցուրտ ձեռքիս վըրա…

«Անդո՞ւնդը տեսար…»
Աչքերն իր ունին
Գիշե՛րն անհունին…

«Քեզ կը սիրե՜մ, քույր…»
Հիվանդ կուրծքիս վրա
Լուռ կը հեկեկա…
Տե՛ր, մեզի գթա՜…

ԿԵՍ ԳԻՇԵՐԻ ԵՐԳ

<poem>Ահա լուսնկա Գիշերով եկա Քեզի՜, իմ աղվոր…

Ծառերն հեռավոր Գիտե՞ս կ’ուլային Մահերգ մ’երկնային…

Բայց դեռ կը հոսեր Մարգըրտի պես սեր՝ Մութ ջուրերն ի վար…

Ու ես՝ հողմավար՝ Համբույրիդ եկա Ճամբեն լուսնկա…