Այս էջը հաստատված է
ԷՋԵՐ ԱՐՁԱԿԻՑ



ԷՋԵՐ ՕՐԱԳՐԻՑ

* * * * * *

Արևը դեռ չէ իջած։ Հրաշալի է այս իրիկուն դուրսի զովությունը, դուրսի լույսը: Կարճ պտույտե մը հետո, եկա նստելու իմ պզտիկ սենյակս, պզտիկ սեղանիս առջև։ Սենյակս լեցուն է իրիկվան պտույտիս ծաղիկներովը։ Որքան շնորհ, որքան քաղցրություն կա այս ծաղիկներուն մեջ։ Երեկ իրիկուն մոռցա զանոնք ջուրի մեջ դնել, ու թոռմեր են։ Այս իրիկուն ծաղիկ չբերի հետս։ Այս իրիկուն տխուր եմ: Աոաջ, երբ այս աստղերուն կը նայեի, արցունք կուգար աչքերես։ Հիմա, շատ գիշեր, ժամերով կը նստիմ պատի մը տակ, ծառի մը տակ՝ չոփ-չոր աչքերով:

* * * * * *

Այս իրիկուն, ա՛լ ըսի թե զինք չէի սիրեր։ Տրտմած՝ աչքերուս նայեցավ։ Այնչափ վիշտ կար նայվածքին մեջ որ գլուխը կուրծքիս քաշեցի՝ դեղին մատներուս չարչարանքովը. և իր մազերը համբուրեցի...

Ու մինչ անիկա կուլար լռիկ, իր կարմրած երեսը սըրտիս, ես ցած ձալնով կը մրմնջեի... «Ալ քեզ չեմ սիրեր, քույր, ինչու որ գեղեցիկ ես։ Ինչու որ՝ վիշտ կա աչքերուդ մեջ։ Ու չկրցար բարձրանալ դեո արցունքեն, հառաչանքեն, տենչանքեն վեր։ Դեռ հողիդ օտա՜ր մնաց... Ես կ՚ուզեմ մեկը որ տգե՜ղ ըլլա։ Որ հասկնա զիս՝ երբ կը ժպտիմ մայրամուտին դիմաց։ Ու երր ինծի փաթթվի, փոխանակ համբույրի, ծոծրակս ի վար ծիծաղի...»

― 441 ―