Այս էջը հաստատված է

Ճակատագրականէն այդպես սահմանված է: Հիշողությանս մեջ չունիմ մեկը որ զիս սիրած որ տառապած չըլլա։

Հավանարար այսօր չի գար: Մայրը տունը չէ, և ինք տունը մինակ չի կրնար թողուլ: Օ՜ր մը չտեսնել քեզ ― գիտես ի՞նչ կը նշանակե ասիկա, ով իմ միակ սերս, իմ միակ մխիթարությունս։

Միշտ տարտամ հույս մը ունիմ սակայն, թե պիտի գա...

Չեկա՜ վ։ Մութ մայրամուտ է ալ դուրսը։ Ալ չի գար: Հիվանդ թոքես ավելի հոգիս է որ կը կոտտա...


22 հունիս...

Հունիսին մեջ մսիլ...

Որքա՜ն արյուն կորսնցուցեր եմ: Առաջ, աթլեթի օրերուս, ամեն կողմ սառ կախված ատեններ, ես կը մերկանայի ցուրտ սենյակի մը մեջ, մարզանք ընելու համար:


24 հունիս...

Երկու օրե ի վեր ամբոզջովին դադրած է արյունը, բայց դեռ շատ տկար կը զգամ մարմինս: Երեկ անխոհեմությունը ունեցա անկողնես ելլելու, և այսօր բոլորովին ուժաթափ եղած եմ:

Ն...ին երթալու համար էր որ ելա երեկ: Հետզհետե կը խորանա և կը մթագնի ինչ որ կը զգամ իրեն հանգեպ... Ամեն օր կը մտածեմ թե ալ սերս չի կրնար ավելի խորունկնալ, հասած ըլլալով իր գերագույն խորության. բայց հաջորդ օրն իսկ կը գտնեմ թե սխալած եմ, թե՝ հատակ կարծածս հանգրվան մըն է լոկ, ուրկե շուտով կը մեկնիմ, ավելի՛ ու ավելի՛ իջնելու համար...

Մինչև ո՞ւր պիտի տանի զիս այս խելահեղ ու անհաշիվ էջքը։ Ի՜նչ փույթ: Իր հոգիին մեջ է որ ձգած եմ ինքզինքս: Հոն ոչինչ կը կորսվի: Եթե կորսվիմ իսկ հոն, ի՜նչ աղեկ...

Ահ, իր հոգիին մեջ մեռնեի...

Սաստիկ նիհարցած գտավ զիս: Գիտեի թե այդպես էր, բայց այդ իրոզությունը երբ իր բերնեն լսեցի, շատ տրտմեցա և ատեն մը գրեթե չխոսեցա։ Հանկարծ սակայն, ինչպես ընդ հանրապես կը պաաահի ինծի ասանկ պարագաներուն մեջ, զվարթության