Այս էջը հաստատված է
24 հուլիս...

Այս իրիկուն պիտի չտեսնեմ քեզ․— երեկ գունատ տեսար զիս և ուզեցիր որ այսօր հանգչիմ։ Բոլոր հանձնարարածներդ ըրի, իմ սիրականս — մինչև կեսօր անկողնես չելա, առանց ախորժակ ունենալու՝ բռնի ճաշեցի կեսօրեն ետք նորեն անկողին մտա, ու մայրամուտին միայն՝ շատ պզտիկ պտույտի մը համար դուրս պիտի ելլեմ։

Այնքա՜ն ուրախ եմ որ քու ոլզածիդ պես ապրեցա կյանքիս այս օրը..

Վաղը պիտի վարձատրես չէ՞, քեղ օր մը չտեսնելու այս մարտիրոսությունս...

25 հուլիս...

Ն...ն երթալով կը տժգունի և հիվանդի երևույթ կ՚առնե։

Ն...ն կը հազա՜...

Ի՜նչ զարհուրելի խաղ է ասիկա։ Ահ, մտածել թե Աստվա՜ծ կա... կարելի՞ բան է։ Բայց հրեշային բան է աս։ Ըսել է՝ ես կը մեռցնեմ զինք... ըսել է իմ սերս, իր բյուրեղային վճիտությունովը, ուրիշ բան չէ եթե ոչ թո՜ւյն, զոր իր հոգիին ու մարմնին մեջ կը կաթեցնեմ ես քիչ քիչ...

ԱՀ, ինչպե՜ս կ՚ուզեմ բզկտել սա անխիղճ շրթունքներս և այս մատներս կոտրտել...

Ի՜նչ զզվելի չարագուծ մըն եմ ես. րայց մանավանդ Դո՛ւն, Դո՜ւն...

27 հուլիս...

— Նորեն ազեկ չես, գիտե՞ս․ նորեն շատ տժգուներ ես...

Զիս տեսնելուն պես այսպես ըսավ այո իրիկո՛ւն։

Երեսը նայեցա:

Արյունի հետք իսկ չկար իր այտերուն մորթին տակ, և աչքերուն շուրջի կիսաբոլոր ակոսումները ավելի քան եյւթեք մթագներ էին։

― Իսկ դո՞ւն,— հարցուցի։