Էջ:Maxim Gorky, Legends and poems (Մաքսիմ Գորկի, Լեգենդներ և պոեմներ).djvu/11

Այս էջը սրբագրված է

Ի՞նչ ես դու, աղջի, ցցել ատամներդ.
Կործանեց, հաղթեց ինձ թշնամին,
Իմ ամբողջ զորքը կոտորվել է.
Գերի է ընկել շքախումբըս ողջ.
Գնում եմ ահա, որ նոր զորք բերեմ.
Ես — արքան եմ քո, սիրտըս — վիշտ ու ոխ,-
Հիմար ծիծաղըդ ես ո՞նց համբերեմ»:

Շապիկը կրծքին շտկելով հազիվ՝
Աղջիկը ասաց արքային զազիր.
«Ես խոսում եմ, տես, հետն իմ սիրածի,—
Տեր-արքա, դու լավ է — հեռացիր»:
Արքաների հետ խոսելու համար
Սիրողը ե՞րբ է ժամանակ ճարում.
Երբեմն սերը վառվում է արագ,
Քան մոմը՝ աստծո տաճարում։
Մոլեգնեց արքան բարկությունից չար,
Հրաման տվեց իր խմբին խոնարհ,
«Զնդան նետեցեք այս լիրբ աղջըկան,
Կամ, լավ է, իսկույն խեղդեցեք նրան»:
Ծամածըռելով մռութները հեզ՝
Արքայի մարդիկ թափվեցին վրան,
Շրջապատեցին չար դևերի պես–
Մահին հանձնեցն դժբախտ աղջըկան։

                
2
 
Լեցուն է մահը միշտ չար հույզերով,
Բայց այդ օրը նա փոխվել էր ասես.
Չէ՞ որ գարնանը սերմերը սիրո
Ուռչում են անգամ այդ պառավի մեջ:
Ձանձրալի է հար նեխած մսերում
Ոչնչացնել հիվանդություններ.
Երբեմն ուզում ես ապրել անօգուտ,
Ամեն մի րոպե մահով չընդունել:
Բոլորը՝ նրան տեսնելու պահին՝
Զգում են միայն սարսափ անիմաց,
Ձանձրացել էր նա մարդկային մահից,