Էջ:Maxim Gorky, Legends and poems (Մաքսիմ Գորկի, Լեգենդներ և պոեմներ).djvu/12

Այս էջը սրբագրված է

Թաղման ծեսերից, փոսերից՝ այն րաց:
Զբաղված գործով անշնորհակալ՝
Այս կեղտոտ ու մութ աշխարհի վրա—
Ւր գործն հմտորեն կատարում է հար–
Բայց ավելորդ են համարում նրան։
Վիրավորիչ է, իհարկե, սա քիչ.
Բարկանում է մերթ մարդկանցից նա էլ,
Եվ, բարկանալով, տանում է կյանքից
Ոչ նրանց հաճախ, ում պետք է տանել,
է, սատանայի՚՞ն սիրի նա գուցե,
Անհագուրդ շնչի դժոխքի հրով,
Հեկեկա սիրո ցավից ու խոցից,
Նրա հետ մեկտեղ արբենա սիրով…

             
3

Աղջիկը՝ կանգնած Մահի աոաջին՝
Սպասում է հարվածին Մահի։
Փնչում է Մահը,– խղճում է զոհին.–
«Ինչքան էլ ջահելն է, նայիր…
Ի՞նչ ես արքային ասել կոպտաբար.
Սպանեմ պիտի քեզ դրա համար…»։

«Օ, մի բարկանա,– աղջիկը ասաց,
— Ինչո՞ւ ես իզուր բարկանում վրաս.
Առաջին անգամ համբուրում էր ինձ
Սիրածս՝ թփի կանաչ հովանում,
Իսկ արքան—փախչում էր պատերազմից.
Ինչ արքա, ինչ բան—այդ լույս վայրկյանում…
Դե, ես էլ ասի արքային, նրան.
— Հեռացիր, արքա, այստեղից։–
Լավ էի ասում, կարծես թե, սակայն
Տես՝ ինչքան եղավ անտեղի…
Եվ, Մահից, գիտեմ, ազատում չկա.
Մեռնելու եմ, գիտեմ, չըսիրած,–
Բայց ամբողջ հոգով խնդրում եմ, ով Մահ,
Թույլ տուր, որ մեկ էլ համբուրեմ նրան…»։