Էջ:Maxim Gorky, Legends and poems (Մաքսիմ Գորկի, Լեգենդներ և պոեմներ).djvu/15

Այս էջը սրբագրված է

5

Մահը արթնացավ կեսօրին մոտիկ։
Նայում է, աղջիկը չի եկել դեռ:
Փնչում է քնկոտ. «Տես անամոթին,
Գիշերն, արի տես, խիստ կարճ է եղել»։

Քաղեց մի հասած արևածաղիկ,
Հոտոտեց, հրճվեց՝ արևի ներքո
Դիտելով ծաղկած ծառերի դեղին
Տերևներն՝ ասես դարձած ոսկեդույն:

Եվ արեգակին նայելով - հանկարծ
Երգեց նողկալի իր ձայնով հանգած.

«Մարդիկ՝ ձեռքով չարաղետ՝
Մերձավորին սպանում—
Եվ թաղում են, և երգում.
«Ի վերին Երուսաղեմ»։

Չեմ հասկանում ես ոչինչ.
Բռնակալը իր ձեռքով
Սպանում է մարդկանց միշտ
Եվ միշտ թաղում—նույն երգով։

Ազնիվ է թե ավազակ–
Հենց որ ուզում են թաղեն,
Նույնն են երգում շարունակ,
«Ի վերին Երոլսաղեմ»:

Հիմարի թե ստորի,
Հենց որ ձեռքով իմ քաղեմ–
Երգում են միշտ բոլորին.
«Ի վերին Երուսաղեմ»: