Այս էջը հաստատված է

տրվում են տողատակին՝ արաբական թվանշաններով: Տողատակում են տրվում նաև օտարազգի բառերի և արտահայտությունների` խմբագրության կողմից կատարված թարգմանությունները:

Ամբողջ հրատարակության համար ընդհանուր պայմանական նշաններ են՝ սուր < > փակագծերը, որոնք պարունակում են տեքստը պատրաստողի կողմից ավելացված բառերը, հեղինակի թերի թողած կամ կրճատած բառերի լրացրած մասերը, կամ թե հեղինակի ծանոթագրությունների մեջ արված նշումները, ուղիղ` [ ] փակագծերի մեջ առնված են սևագրություններում հեղինակի ջնջած բառերը: Սևագրություններում հեղինակի՝ հետագայում գրած բառերը տրված են շեղատառ, բաց թողած բառերն արտահայտված են սուր փակագծերում՝ բազմակետերով <. . . . >, սուր փակագծերում են նշված և անընթեռնելի բառերը, գրելով անընթ. (անընթեռնելի) կրճատ բառը: Մինչև բառը արտահայտված է ~ նշանով, իսկ եղել է բառը՝ || նշանով:

Որոշ շեղումներ են թույլ տրվել «Յաղագս հայկական մատենագրության, ճառ» երկի բնագիրը պատրաստելիս, որի մասին համապատասխան բացատրություններ կտրվեն երկին կցված ծանոթագրություններում (տե՛ս սույն հրատարակության II հատորը):

Պահպանված են (ժամանակակից ուղղագրության սահմաններում) հեղինակի լեզվական և ոճական առանձնահատկությունները, ընղգծումները, կլոր՝ ( ) փակագծերը և, ըստ կարելվույն, նաև կետադրությունը: Վերջին կետի վերաբերյալ մասնավոր վերապահում է արված այն նկատառումով, որ պարբերական մամուլում տպագրված Նալբանդյանի որոշ գործեր զերծ չեն այնպիսի մանր թերություններից, որոնց պահպանումը կլիներ ավելորդ մանրանկատություն և կհակասեր հրատարակության ոգուն: Հավատարիմ մնալով Նալբանդյանի միանգամայն ինքնատիպ կետադրությանը, փոփոխություններ են մտցված միայն բացառիկ դեպքերում, ելնելով լեզվի հանրահայտ օրենքներից:

Նալբանդյանի ձեռագիր ժառանգության հիմնական ադբյուրը հեղինակի արխիվն է, որ պահվում է Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանում[1]:

11
  1. Սույն հատորում տպագրվող երկերից «Մինին խոսք, մյուսին հարսն» վիպակի բնագիրը տպագրության է պատրաստել Մ. Սաղյանը, իսկ ծանոթագրությունները գրել է Ս. Դարոնյանը։ Հատորը տպագրության պատրաստելու աշխատանքներին մասնակցել է տեքստաբանության րաժնի լաբորանտ Սեդա Կոստանյանը: