Այս էջը հաստատված է

Անցած օրերի,
Անցած ժամերի
Դու հիշատակներ
Ինձ ես հիշեցնում.
5 Բայց նոքա ոչ միշտ
Քաղցր են ինձ հետ,
Այւ շատ այն է որ
Ինձ են տխրեցնում։
Կյանքիս օրերը
10 Մրրիկի նման
Թռան գնացին.
Ես ծերանում եմ.
Արծաթաջրած
Մազերի թելեր
15 Իմ գլխի վերա
Որոշ փայլում են։
Անցած իմ օրեր,
Իսկ ես ընդունայն
Կյանքս վատնեցի.
20 Իմ պարզամտությամբ
Ես աշխարհ ամեն
Իմ պես կարծեցի.
է՜հ, քարը ձեր գլխին
Որդիք կորստյան։


102