Այս էջը հաստատված է

25 Ամենայն տեղ մահը մի է,
Մարդ մի անգամ պիտ մեռնե.
Բայց երանի՜,որ յուր ազգի
Ազատության կըզոհվի։

Գնա՛, եղբայր, աստված քեզ հույս,
30 Ազգի սերը քաջալեր,
Գնա՛, թեև չեմ կարող գալ,
Բայց իմ հոգին քեզ ընկեր։

Գնա՛ մեռիր դու քաջի պես,
Թող չտեսնե թշնամին
35 Քո թիկունքը, թող նա չասե
Թե վատ է իտալացին»։—

Ասաց․ տվեց օրիորդը
Յուր եղբորը մի դրոշ,
Մետաքսից էր, ազնիվ գործած,
40 Ուր երեք գույն կան որոշ։

Եղբայրն առավ և ողջունեց
Յուր սիրական քնքուշ քույր,
Առավ զենքը, սուր, հրացան,
Հեծավ յուր ձին սևաթույր։

45 —Քուրի՛կ,— գանչեց քաջ պատանին,—
Մնա՛ս բարյավ, սիրական,
Այս դրոշակին պիտի նայի
Ամբողջ բանակ իտալյան։

Նա սո՛ւրբ է ինձ, երբ մկրտված
50 Արտասուքով ու կնքած,
Դու հանձնեցիր ինձ հիշատակ,
Հայրենիքի նվիրված։

Թե մեռանիմ, դու մի՛ սգար,
Իմացի՛ր որ տարեցի
55 Դեպի մահու արքայություն
Իմ հետ քանի թշնամի: —


108